Մեծ Բրիտանիան մեծացնում է սիրիական ընդդիմության և իրավապաշտպան ակտիվիստների ֆինանսավորումը: Այս տարի նրանց կտրամադրվի 1.5 մլն ֆունտ սթեռլինգի օգնություն: Այս մասին հայտնել է Ուիլյամ Հեյգը` ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում:
«Սիրիան այսօր կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին: Մեր նպատակը գործընկերների հետ միասին Անանի ծրագրի իրականացմանը հասնելն է: Երկրորդը՝ ճնշումը և սիրիական ռեժիմի մեկուսացումը մեծացնելը: Եվ երրորդը՝ սիրիական ժողովրդի համար արդարադատություն, արդարություն և հումանիտար օգնություն ապահովելը»,- ասել է բրիտանական ԱԳՆ ղեկավարը:
Նախարարը պատմել է, որ այս տարվա փետրվարին և մարտին Սիրիա են մեկնել բրիտանացի փորձագետներ՝ սիրիացիներից տեղեկատվություն հավաքելու համար: Եվ այդ հետաքննության արդյունքներից ելնելով՝ Լոդոնում կարծում են, որ խաղաղ բնակչության վրա հարձակումները տեղի են ունենում ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ:
Ամբողջ տեղեկատվությունը հավաքվում է Մեծ Բրիտանիայի, ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի փորձագետների կողմից` հետագա դատավարություններում օգտագործելու համար:












































