Thursday, 11 06 2026
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ

Կառավարության ծրագիրն անկախ պատգամավորի հետ չի քննարկվել

ՀՀ կառավարության ծրագրի հիմնադրույթները հինգերորդ գումարման խորհրդարանի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ դեռևս չեն քննարկվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նկատեց, որ մինչ այս պահը որևէ մեկն իր հետ չի կապվել վարչապետի հետ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Էդմոն Մարուքյանը կայանալիք որևէ հանդիպման մասին տեղեկություն չունի, բայց մամուլից տեղյակ է, որ նորընտիր վարչապետը հանդիպել է խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ ճշտելու նրանց դիրքորոշումը ՀՀ կառավարության ծրագրային հիմնադրույթների վեաբերյալ:

«Այսօր խորհրդարանում երկու անկախ պատգամավոր կա, որոնցից մեկը ես եմ, և քանի որ ԱԺ-ում մենք որևէ խմբակցության մեջ ներգրավված չենք, հետևաբար կարծում եմ՝ ծրագիրը ներկայացվելուց առաջ մեզ հետ ևս պետք է քննարկվի: Եթե մենք առաջարկներ ունենանք, որպես անկախ պատգամավոր, մեր առաջարկները ևս պետք է հաշվի առնվեն: Քանի դեռ ես այդ ծրագրից տեղեկություն չունեմ, իմ դիրքորոշումը չեմ կարող հայտնել և քվեարկել:

Ես այն մարդն եմ, ով ծրագիրն անպայման կարդալու է, որովհետև չունեմ խմբակցություն, չունեմ կուսակցություն, որն ինձ կհրահանգի, կասի՝ կողմ կամ դեմ քվեարկի ծրագրին. ես ինքս եմ որոշելու՝ ինչպես իմ դիրքորոշումն արտահայտեմ կառավարության ծրագրի վերաբերյալ»,- մանրամասնեց անկախ պատգամավորը` շարունակելով, որ պետք է մանրամասն ուսումնասիրի, համեմատի կառավարության ծրագիրն իր ծրագրի հետ, հասկանա, թե կառավարությունը ինչ ռազմավարական ուղղություններ է նախանշել մեր երկրի զարգացման համար:

Էդմոն Մարուքյանը նաև չբացառեց, որ հարցեր կբարձրացնի՝ կապված հենց իր քաղաքի՝ Վանաձորի հետ, որովհետև իր ընտրողները լուրջ սպասելիքներ ունեն իրենից: Պատգամավորի խոսքով` տարբեր խնդիրներ կան ծառացած, որոնց լուծումը ՏԻՄ ուժերից վեր է, այսինքն` այդ հարցերը պետք է լուծվեն կառավարության մակարդակով:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի հրավերով ՀՀ կառավարության ծրագրի հիմնադրույթները քննարկվել են խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Քննարկմանը խմբակցությունները հանդես են եկել իրենց առաջարկներով կամ պայմանավորվել են իրենց դիրքորոշման մասին հայտնել ծրագրին ամբողջովին ծանոթանալուց հետո:

Նշենք, որ ՀՀ կառավարության ծրագիրը մշակվել է կոալիցիոն քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի հիման վրա` համաձայն 2012 թ.-ի մայիսի 30-ին կնքված կոալիցիոն հուշագրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում