1923թ. այս օրը մահացավ թարգմանիչ, պատմաբան և բանասեր հայր Արսեն Ղազիկյանը:
Ծնվել է 1870թ.: 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Վենետիկի Մխիթարյան միաբանության գրահրատարակչակչությունը բուռն գործունեություն էր ծավալում: Հայր Արսեն Ղազիկյանն առաջին հայ թարգմանիչն է, որ հայերենով թարգմանել է Դանթեի ստեղծագործությունները:
Հայերեն է թարգմանել նաև Սյուլի-Պրյուդոմի ստեղծագործությունները: Հրատարակել է «Հայկական նոր մատենագիտություն ու հայկական կյանքի հանրագիտարան» աշխատությունը (Վենետիկ, 1909-1912):