BBC-ի փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի երեք ակտիվիստներ ձերբակալվել են Քութայիսում: Վրաստանի դատախազությունը հայտնել է, որ նրանք մեղադրվում են ընտրողներին գնելու փորձ կատարելու մեջ՝ բնակիչներին առաջարկելով գրել նյութական բնույթի իրենց երազանքները:
Քութայիսի բնակիչները պատմել են, որ ընդդիմադիր ակտիվիստներն իրենց խնդրել են, որ սեփական նյութական բնույթի երազանքների մասին նշելիս գումարը չգերազանցի 1000 լարին (մոտ 614 դոլար): Նշվում է, որ այս ամենը տեղի է ունենում հունիսի 10-ին Քութայիսում «Վրացական երազանքի» անցկացնելիք հանրահավաքից նախաշեմին: