Ինչպես այսօր գրում է բրիտանական The Telegraph օրաթերթը, բրիտանական ընկերությունները, չնայած պատժամիջոցներին, աշխատել են իրանական ընկերությունների հետ:
Այս մասին թերթին հայտնի է դարձել Wikileaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերից մեկից: Ըստ այդ փաստաթղթերի՝ ընկերությունները ինքնաթիռներ են տրամադրել իրանական Mahan Air ավիաընկերությանը, սակայն դա արել են Ինդոնեզիայում գրանցված «Հայաստանի կապույտ ավիաուղիներ»` Blue Airways of Armenia ավիաընկերության միջոցով: Ինքնաթիռները տրամադրվել են Blue Airways of Armenia-ին, որն էլ իր հերթին այն փոխանցել է իրանական Mahan Air-ին:
Տեղեկացնենք, որ Mahan Air ավիաընկերությունը Իրանի իսլամական հեղափոխության պահակազորինն է:
Հիշեցնենք, որ «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր այն մասին, որ ամերիկյան ընկերություններն էլ, չնայած պատժամիջոցներին, երկար տարիներ շարունակել են համագործակցել իրանական իշխանությունների հետ և մեծ գումարներ աշխատել:









































