Tuesday, 28 05 2024
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի
18:40
Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
18:30
Ռուսաստանն Ուկրաինայում ամսական 24.000 զինվոր է կորցնում. Շոլց
18:10
Նորվեգական «Equinor»-ը 1,1 մլրդ կներդնի նոր գազային հանքավայրի վրա
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին սատարում է Բակո Սահակյանին

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում են, որ ԼՂՀ ընտրություններին սատարելու են Բակո Սահակյանին:

Հայտարարությունում ասվում է.

ԼՂՀ նախագահական ընտրությունների շեմին պահն է հասել անցած հինգ տարիներին ԼՂՀ-ի ունեցած հաջողություններն ու անհաջողությունները վերաիմաստավորելու և դրանց շուրջ մտորելու:

Անշուշտ, կան ձեռքբերումներ, առաջընթաց, բարոյահոգեբանական մթնոլորտի նոր որակ: Հինգ տարիների ընթացքում համատեղ ջանքերով կարողացել ենք իրականացնել ԼՂՀ Սահմանադրությունից բխող օրենսդրական բարեփոխումներ, տեղի է ունեցել իշխանության թևերի տարանջատում, խորացել են զսպման և հակակշռման մեխանիզմները, որի հետևանքով առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում, իրականացվել է նպատակաուղղված քաղաքականություն սոցիալական ոլորտում և տնտեսական զարգացման ուղղությամբ, Արցախի արտաքին քաղաքականության ասպարեզում դրսևորվել է հայանպաստ կարծր կեցվածք:

Սակայն նկատելի են նաև լուրջ բացթողումներ ու չիրականացած խոստումներ: Մեր առջև ծառացած հիմնախնդիրների հաղթահարումը մեզնից պահանջում է վերափոխելու երկրում ստեղծված քաղաքական համակարգը: Անհրաժեշտ է որդեգրել նոր սկզբունքներ և ցուցաբերել նոր մոտեցումներ: Համոզված ենք, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի պահպանել այն վստահությունն ու ոգևորությունը, որին ականատես եղանք նախորդ նախագահական ընտրությունների նախաշեմին:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն, բազմակողմանիորեն քննարկելով ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրությունների հարցը և անցկացնելով զանազան խորհրդակցություններ, որոշում է կայացրել նախագահական ընտրություններին սատարել ԼՂՀ գործող նախագահ Բ. Սահակյանին` համոզված լինելով, որ չի սպառվել միասնական ջանքերով աշխատելու հնարավորությունը և վստահ լինելով, որ Բ. Սահակյանը կդրսևորի հարկ եղած վճռակամություն և քաղաքական կամք` հաղթահարելու երկրի զարգացմանն արգելակող բոլոր խոչընդոտները:

Ցավով պետք է հայտնել, որ չնայած անցյալ տասը տարիների համատեղ գործակցության, նախագահի թեկնածու Վ. Բալասանյանի հետ մեր համագործակցությունը դադարեցվում է` չկայացած համաձայնությունների պատճառով:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն ակնկալում է, որ Բ. Սահակյանը հավատարիմ կմնա հետևյալ սկզբունքներին, որով և պայմանավորված կլինի մեր հետագա համագործակցությունը.

1. Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացում ոչ մի դեպքում չցուցաբերել զիջողական կեցվածք ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված մեր ժողովրդի իրավունքների իրականացման հարցում:

2. Համազգային և ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը քննարկել ԼՂՀ գործող բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ:

3. Քաղաքական և տնտեսական ոլորտներում խուսափել խտրական մոտեցումներից` ապահովելով օրենքի գերակայությունը:

Հարկ է նշել, որ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր աջակցությունն է հայտնում գործող նախագահին` նկատի ունենալով միջազգային և տարածաշրջանային իրադարձությունները, որի արդյունքում օր առաջ անհրաժեշտություն է դառնում համայն հայության ուժերի լարումն ու միասնական կամքի դրսևորումը, ինչպես նաև ԼՂՀ նախագահի խորհրդանշական դերն ու ազդեցությունը համահայկական հարցերի ուղղությամբ` դրսևորելով հայ ժողովիդի պահանջատիրական կեցվածքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում