ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին և նրա ամուսին Մարկ Էնթոնիին հրավիրել է Սպիտակ տուն` ամերիկյան ֆուտբոլային սուպերգավաթի խաղը դիտելու: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Խաղը տեղի կունենա փետրվարի 6-ին: Կհանդիպեն Վիսկոնսինի Green Bay Packers և Փենսիլվանիայի Pittsburgh Steelers թիմերը: Օբաման հայտարարել էր, որ ներկա կգտնվեր խաղին, եթե դրան մասնակցեր իր ծննդավայր Չիկագոյի թիմը` Chicago Bears-ը: Սպիտակ տանը խաղի դիտմանը կլինի նաև գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, ինչպես նաև մի շարք կոնգրեսականներ Փենսիլվանիայից և Վիսկոնսինից, ընդհանուր առմամբ՝ 100 մարդ: Այս մասին հաղորդում է Fox News-ը: