Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Մուբարաք. «Ես ուզում եմ գնալ, սակայն չեմ կարող»

Այսօր Եգիպտոսում ընդդիմությունը հայտարարել է «Հեռացման ուրբաթի» մասին, որի ընթացքում փողոցներ է պատրաստվում հանել հարյուր հազարավոր մարդկանց, որոնք պատրաստվում են դիմել վճռական գործողությունների և ստիպել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին հրաժարվել պաշտոնից:

«Հեռացման ուրբաթից» առաջ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հարցազրույց է տվել ամերիկյան ABC հեռուստաընկերությանը և հայտարարել, որ պատրաստ է հենց հիմա էլ հրաժարական տալ, սակայն մտավախություն ունի, որ երկիրը քաոսի մեջ կհայտնվի, իսկ իշխանության գլուխ կկանգնեն իսլամիստները` «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գլխավորությամբ:

Օբամայի հետ զրույցում նա ասել է. «Դուք չեք հասկանում մեր մշակույթը և այն, թե ինչ տեղի կունենա, եթե ես հրաժարվեմ իմ պաշտոնից: Իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը կզավթի իշխանությունը»:

Նա նաև ասել է, որ իշխանությունն այլևս իրեն պետք չէ և 62 տարվա ընթացքում նա բավականին գործ է արել. «Ես մինչև կոկորդս կշտացած եմ: 62 տարվա պետական ծառայությունից էլ հոգնել եմ: Ես ցանկանում եմ գնալ»: Սակայն Մուբարաքը կրկնել է, որ ամեն դեպքում հեռանալու է միայն սեպտեմբեր ամսին, իսկ մինչ այդ կփորձի վերականգնել երկրում կարգ ու կանոնը:

Մուբարաքը հերքել է, որ իր կողմնակիցները կապ ունեն վերջին մի քանի օրերի բախումների հետ. «Ես ցավով եմ նայում այն ամենին, ինչ տեղի է ունենում: Ես չեմ ցանկանում, որպեսզի եգիպտացիները պայքարեն մեկը մյուսի դեմ», ասել է Մուբարաքը:

Սակայն ինչպես գրում է ամերիկյան The New York Times-ը, ամերիկյան վարչակազմը պատրաստվում է հեռացնել Մուբարաքին իշխանությունից և պաշտպանել փոխնախագահ Օմար Սուլեյմանի թեկնածությունը` որպես անցումային կառավարության ղեկավարի: Ըստ թերթի`ամերիկացիները ենթադրում են, որ ստեղծված անցումային կառավարությունը, որի մեջ տեղ կզբաղեցնեն բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը, այդ թվում` «Մուսուլման եղբայրները», կմշակի և կիրականացնի սահամանդրական բարեփոխումներ, որից հետո կանցկացվեն նոր ընտրություններ:

Սակայն թերթը նաև նշում է, որ այս ծրագիրը դեռ քննարկվում է, և որ Օմար Սուլեյմանն ու բանակը, որոնց առանցքային դերակատարություն է տրված այս ծրագրով, չեն պատրաստվում լքել Մուբարաքի ճամբարը:

Երեկ Սուլեյմանի հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ով հայտարարել է, որ Եգիպտոսի իշխանությունները պետք է անհապաղ բանակցություններ սկսեն` իշխանության խաղաղ փոխանցման համար: Բայդենը նաև նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատուն գործող իշխանություններն են, և կոչ է արել հարգել մարդու իրավունքները: Անհապաղ իշխանափոխության վերաբերյալ սա ԱՄՆ իշխանությունների առաջին կոչը չէ: Մինչ այդ այդպիսի կոչերով հանդեն են եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Մինչդեռ այս գիշեր Կահիրեում գրանցվել են թալանի և հրկիզումների բազմաթիվ դեպքեր, և Մուբարաքի իշխանության մնալը դեռևս թույլ չի տալիս դուրս գալ այն քաոսից, որ ստեղծվել է երկրում: Բախումները շարունակվել են նաև Մուբարաքի կողմնակիցների և հակառակորդների միջև: Սակայն ընդդիմությունը շարունակում է վերահսկել Թահրիր հրապարակը և պատրաստվում է այսօրվա հանրահավաքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում