«Արևելյան գործընկերությունը» Եվրամիության և գործընկեր երկրների միջև հարաբերությունների խորացման հարցում ռազմավարական նշանակություն ունի: Այս մասին 1news.az-ին հայտնել է Ադրբեջանում Եվրամիության ներկայիս նախագահ երկրի` Հունգարիայի դեսպան Ժոլտ Չուտորան:
«Նախագիծը նախատեսված է Կովկասի և Արևելյան Եվրոպայի երկրներին աջակցելու ԵՄ մերձեցման հարցում: Կարծում եմ` այն թույլ կտա նաև երկխոսություն սկսել հարևանների հետ, ինչը հակամարտությունների կարգավորման առանցքային գործոն է»,- ասել է դեսպանը:
Նրա կարծիքով, «Արևելյան գործընկերության» նպատակներից է քաղաքական միավորումն ու առևտրի ազատ գոտու ստեղծումը միացյալ Եվրոպայի և գործընկեր երկրների միջև, ինչն իր հերթին լիբերալացրել է վիզային ռեժիմը: