«Սիրիայում քաղաքացիական պատերազմը կարող է կանգնեցնել միայն նախագահ Բաշար Ասադի շուտափույթ հրաժարականը: Այդ պատճառով ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ պատրաստվում է երկրում քաղաքական իշխանության փոխանցման գործընթացին»,– հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ստել է Ասադը, երբ անցած հանգստյան օրերին հայտարարել էր Հուլայի սպանդին կառավարական զորքերի անմասն լինելու մասին, Քարնին վստահաբար ասել է` այո: Միաժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է համախմբվի և ուժեղացնի ճնշումն Ասադի վրա, որպեսզի նրան ստիպի հրաժարական տալ: