Wednesday, 08 05 2024
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի

Ռոյալթիի գծով հունվար-ապրիլին բյուջե է մուտքագրվել 4 մլրդ դրամ

2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 262.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 269 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 63.5%-ով և 57.9%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին ֆինանսների նախարարությունից, չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:

«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 6.5 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակում նախատեսված մուտքերի 53.9%-ը, իսկ ծախսերը` 3.9 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 27.7%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 256.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 265.1 մլրդ դրամ` ապահովելով առաջին կիսամյակի համապատասխանաբար 63.8% և 58.9% կատարողական: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 28.3%-ով, ծախսերի գծով` 27.6%-ով:

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 19.8% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 41.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 12.4%-ով կամ 4.6 մլրդ դրամով: 2012 թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 26.9 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.9%-ը և 11.8%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 8.9 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 4.2%-ը և 11.6%-ով զիջել 2011 թվ-ի համապատասխան ցուցանիշը:

2012 թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 6.9 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 3.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 86.6%-ով` հիմնականում պայմանավորված «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասինե ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ, որի համաձայն արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար սահմանվել է ռոյալթի, որի գծով հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4 մլրդ դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում