Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Նուբարաշենի թիվ 18 դպրոցը և «Փոքր Մհեր» կրթահամալիրը միավորվել են

Անցյալ տարեվերջին, ՀՀ կառավարության որոշմամբ, Նուբարաշենի նախկին թիվ 18 հատուկ դպրոցը միացվել էր «Փոքր Մհեր» կրթահամալիրին, և դպրոցի աշխատակիցները կանգնած էին գործազուրկ դառնալու շեմին: ԿԳՆ լրատվականից տեղեկացնում են, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է հատուկ դպրոցի մանկավարժների հետ և վստահեցրել, որ ոչ մի մանկավարժ առանց աշխատանք չի մնա:

Աշոտյանը հավաստիացրել է, որ աշխատակազմից որևէ մեկը գործազուրկ չի դառնալու. «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրի դեկավարության առջև խնդիր է դրված բոլորին ապահովել աշխատանքով։

Իսկ հատուկ դպրոցի աշակերտների ճակատագրի առնչությամբ ԿԳ նախարարն ասել է, որ դպրոցը նախատեսված էր հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար, մինչդեռ այնտեղ ընդգրկված էին հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ մինչև այս ուսումնական տարվա ավարտը նրանք կշարունակեն ապրել նույն կերպ, իսկ ամռան ամիսներին կիրականացվի երեխաների կարիքների գնահատում, և յուրաքանչյուրի համար կտրվի համապատասխան լուծում:

Աշոտյանը նշել է, որ Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցը փակելով՝ ցանկություն է եղել վերացնել վերջինիս շուրջ ծագած որոշ խնդիրներ: Բանն այն է, որ դպրոցը վատ համբավ է ունեցել, դրա գործունեության ընթացքում իրավապաշտպան, հասարակական և միջազգային կազմակերպություններից բազմիցս ահազանգեր են հնչել, տարաբնույթ դժգոհություններ են եղել։ Բացի այդ, դպրոցում ընդգրկված են եղել մեծ թվով ոչ պրոֆիլային երեխաներ։ Աշոտյանը տեղեկացրել է, որ քննարկումների արդյունքում որոշվել է ոչ թե փակել, այլ վերապրոֆիլավորել դպրոցը` դարձնելով ռազմահայրենասիրական ուղղվածության:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրի մասնաճյուղում առաջիկա երկու տարիների ընթացքում 250 միլիոն դրամի ներդրում է կատարվելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում