«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ Ազգային ժողովում դեռևս սենյակ չի առանձնացվել Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցության ու նրա պատգամավորների համար:
«Երեկ Աժ նախկին պատգամավորների աշխատասենյակների դռներից անհետացել են ցուցատախտակները, բայց դեռ չեն փակցվել նորերը: Ուշագրավն այն է, որ նախօրեին՝ Աժ առաջին նիստի ժամանակ, իշխանական պատգամավորները փորձում էին լեզու գտնել Աժ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի՝ Համիկի հետ՝ խնդրելով իրենց մի լավ աշխատասենյակ հատկացնել:
Հատկապես նոր պատգամավորները դժգոհում էին, որ Աժ-ում «դեմբելական» կարգեր Են հաստատված, և հին պատգամավորներն արդեն իսկ զբաղեցրել են «գոլդ» սենյակները»: