Tuesday, 21 05 2024
13:00
ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայելու վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը
«Հայաստան»-ից մարդ կա առնվազն չի ուրախանա, եթե իմանա՝ իր տեղափոխումը առնետավազք եք անվանել
Արտահերթ ընտրություններ չեն լինելու եթե անգամ ընդդիմությունը մանդատները դնի. Վահագն Ալեքսանյան
Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն Սիմոնյան
Բա որ Քոչարյանի օրոք Մարտի 1-ին մարդ էին գնդակահարում, ի՞նչ արեց եղեկեցին․ թող իր գործով զբաղվի
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված
Կլինի՞ մի անգամ էլ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք
Ժամանակավոր սահմանազատումը բանականության հետ կապ չունի, «Վերացական գնահատականներից զերծ մնացեք»
12:45
Նավթի գները նվազել են. 20-05-24
Արմեն Գրիգորյանը Կատարում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին
Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին
12:15
Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան
Իրանի նախագահի մահով Էրդողանը «թոթափու՞մ է կապանքները»
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Ադրբեջանում սկսվում է խորհրդային ավանդների վերադարձման գործընթացը

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է այսօր սկսել բնակչության կատարած ավանդների վերադարձման գործընթացը, որոնք ժամանակին սառեցվել են Ադրբեջանական ԽՍՀ-ի խնայբանկերում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը.

«Մենք պատրաստ ենք հունիսի 1-ից սկսել բնակչության կուտակած գումարների վերադարձման գործընթացը՝ հիմք ընդունելով 1992 թվականի հունվարի 1-ի դրությամբ խնայբանկերում նրանց ունեցած ավանդների չափը: Խորհրդային ժամանակ ավանդներ դրած անձինք կարող են դիմում ներկայացնել Kapital Bank-ի (Ադրբեջանում խնայբանկերի իրավահաջորդ) հատուկ կետեր՝ իրենց միջոցները հետ ստանալու համար: Եթե կուտակում կատարած անձի փաստաթղթերը նորմալ վիճակում են, ապա վճարումը կիրականացվի մեկ օրվա ընթացքում:

ԱՊՀ անդամ մի շարք երկրներում ավանդների վերադարձման գործընթացը բավական տևական է՝ 5-10 և անգամ 20 տարի: Ադրբեջանում, սակայն, ավանդների վերադարձը կտևի մինչև 2013 թվականի ավարտը: Ավանդները հետ ստանալու վերաբերյալ հայտարարություններն ընդունվում են մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը:

Գործընթացն իրենում ներառում է 2.4 միլիոն ավանդատուների և պահանջում է մինչև 1 միլիարդ մանաթ (1.27 միլիարդ դոլար): Դիմումների ընդունման ու ավանդների վերադարձման համար Kapital Bank-ը ստեղծում է 143 կետ, որոնցից 65-ը բաժին են ընկել Բաքվին: Ավանդների վերադարձման ժամանակ հնարավոր բոլոր վեճերի կարգավորման համար Ադրբեջանի կառավարությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով»:

Վերջին տվյալներով՝ Ադրբեջանի ռազմավարական արժութային ռեզերվները գերազանցել են 43 միլիարդ դոլարը:Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերի վերջին տեղի ունեցած խորհրդարանական քննարկումների ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովը հայտարարել էր. «Պետք է այնպես անել, որ ժողովրդին վերադարձրած գումարները մնան Ադրբեջանում, բաժին ընկնեն Ադրբեջանի քաղաքացիներին ու չարտահոսեն դեպի արտասահման։ Մենք գտնվում ենք եվրոպական իրավական դաշտում, և հնարավոր է՝ լուրջ բարդությունների հանդիպենք։ Առաջին հերթին պետք է լուծել այդ խնդիրները»։

Միևնույն ժամանակ Բաքվի «Ազադլըղ» թերթը գրել էր. «Տվյալ հարցում դժվարությունների ի հայտ գալու պատճառն այն է, որ խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում ավանդ կատարածներին փոխհատուցում ստացողների թվում կան նաև 400,000 հայեր ու 120,000 ռուսներ:

Ընդհանուր առմամբ, նրանք պետք է ստանան տասնյակ միլիոնավոր դոլարներ, ինչն էլ դժվարացնում է ադրբեջանական իշխանությունների կողմից համապատասխան որոշման ընդունումը։ Ավանդների փոխհատուցման գործընթացը սկսելիս պետք է հաշվի առնել հայերի ու ռուսների գործոնը։ Իսկ դա նշանակում է, որ միլիոնավոր մանաթներ կհոսեն դեպի Ռուսաստան ու Հայաստան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում