1news.az-ը, վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, հաղորդում է, որ Թուրքիան ժամանակավորապես փակել է իր բոլոր սահմանային անցակետերը:
Այս արտակարգ քայլի պատճառը մաքսային ծառայության համակարգչային ցանցի խափանումն է: Այս պահին փակ են Թուրքիայի սահմանները Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հունաստանի և Բուլղարիայի հետ, ինչպես նաև նավահանգիստներում գտնվող ծովային սահմանային անցակետերը:
Դրանք բնականոն աշխատանքի կվերադառնան խափանման վերացումից հետո: