WikiLeaks-ի վերջին բացահայտումների համաձայն Ալ-Քաիդան «կեղտոտ ռումբեր» ստեղծելու համար նյութեր է փնտրում, տեղեկացնում է rbc.ru-ն:
Դա հատուկ ռադիոլոգիական զենք է, որը հնարավոր է օգտագործվի Աֆղանստանում կոալիցիոն զորքերի դեմ պայքարում: Խնդիրն այնքան լուրջ է, որ այն բարձր մակարդակով քննարկվել է ՆԱՏՕ-ի 2009թ. հունվարյան համաժողովի ընթացքում:
Այս ռադիոլոգիական զենքը կարող է կիրառվել ենթակառուցվածքային օբյեկտներ, տրանսպորտային հանգույցներ և ուղղակի զանազան տեղանքներ խոցելու համար:
Նշվում է, որ դեռ 2008-ին ամերիկյան հետախուզությունը տեղեկացրել է, որ իսլամիստական խմբավորումներն ունեն նման զենքի ստեղծման համար անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներ և նույնիսկ հումքի ձեռքբերման հնարավորություն:
Այդ մասին է մասնավորապես վկայել Ռուսաստանի և Ղազախստանի սահմանին հայտնաբերված բեռը, որը հնարավոր է օգտագործել նման ռումբի ստեղծման համար:












































