Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մասնակցելու է փետրվարի 4-6-ը Մյունխենում կայանալիք անվտանգության հարցով համաժողովին: Երեկ արդեն հայտնի էր, որ մյունխենյան համաժողովին մասնակցելու է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով համաժողովի շրջանակներում նաև երկկողմ հանդիպումներ է անցկացնելու` Գերմանիայի կանցլերի ու Շվեյցարիայի նախագահի հետ:
«Առաջին լրատվականը» քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ից փորձեց ճշտել, թե Հայաստանն ի՞նչ մակարդակով է մասնակցելու մյունխենյան համաժողովին: ՀՀ ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Տիգրան Բալայանը նշեց. «Այցերի վերաբերյալ պատշաճ ժամկետներում տեղեկացնում ենք»:
Նկատենք, որ համաժողովը մեկնարկում է փետրվարի 4-ին, և մեղմ ասած` անհասկանալի է, թե ինչու մինչ այժմ հայտնի չէ, թե Հայաստանն ով է ներկայացնելու մյունխենյան համաժողովում: