Paypal-ը թողարկել է մի հավելված, որը հնարավորություն է տալիս խանութներում վճարումներ կատարել սմարթֆոնների միջոցով:
Daily Mail-ը գրում է, որ հավելվածն աշխատում է, բոլոր սմարթֆոնների վրա և անգամ այն խանութներում, որտեղ չկա wi-fi կապ: PayPal-ի inStore-ն աշխատում է կոդի միջոցով, որը երևում է հեռախոսի վրա և, որն էլ հնարավորություն է տալիս խանութին գումար գանձել գնորդի հաշվեհամարից:Անձնական կամ ֆինանսական ոչ մի տվյալ չի պահպանվում հեռախոսի մեջ:
Paypal-ը հայտնում է, որ մինչև 2016 թվական մարդիկ ընդհանրապես դրամապանակների կարիք չեն ունենա: