Բոլիվուդը պատրաստվում է Վրաստանում երկորդ ֆիլմ նկարահանել: Նկարահանող խումբն արդեն Թբիլիսիում է:
Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru –ն, այժմ վրացական կողմի հետ անցկացվում են բանակցություններ սցենարի առնչությամբ: Հնդիկ կինեմատոգրաֆիստները «Մետրո» ընկերությունից իրենց վրացի գործընկերների հետ կայցելեն Վրաստանի մի քանի շրջաններ, այդ թվում՝ Սվանեթի, Ռաչու և Կախեթի, որպեսզի նկարահանումների համար վայր ընտրեն: Ֆիլմի սյուժեի, դերասանական կազմի ու ռեժիսորի մասին չի հաղորդվում:
Բոլիվուդն արդեն մեկ ֆիլմ նկարահանել է Վրաստանում: «Billa-2»-ի աշխատանքներն ավարտվել են անցած տարի. էկրան կբարձրանա հունիսի 8-ին: