Այս տարի բոտոքսը նշում է 10-ամյա հոբելյանը: Այն օգտագործում են ոչ միայն կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության մեջ, այլև խրոնիկական հիվանդությունների, այդ թվում՝ միգրենի և ցիստիտի բուժման նպատակով:
Սկզբում բոտոքս պատրաստուկի արտադրության նպատակը աչքի նյարդաձգությունը կասեցելն էր: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն: Եվ միայն 1987 թվականին կանադացի ակնաբույժ Ժան Կառուտերսը հայտնաբերեց նրա՝ կնճիռները հարթեցնող հատկությունը:
Նշանակմամբ բոտոքս սկսեցին ընդունել 2002 թվականից, երբ այն պաշտոնապես գրանցվեց ամերիկյան վերահսկող մարմնի կողմից: Այն ժամանակ բոտոքսը շատ թանկ արժեր, սակայն արտադրության ակտիվ աճը ժամանակի ընթացքում այն հասանելի դարձրեց:
Փորձագետների կարծիքով՝ բոտոքսի տարեկան արտադրությունն աճում է նվազագույնը 14%-ով, 2018-ին կհասնի 2,9 միլիարդ դոլարի: