Փետրվարի 2-ին Չինաստանի հարավային Ինցյան նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4,8 մագնիտուդ: Երկրաշարժն այնքան էլ ուժեղ չի եղել, սակայն դրանից վնասվել է ավելի քան 600 շինություն: Ամբողջովին ավերվել է 1 շենք: Այս պահին հայտնի է վիրավորների մասին:
Ընդհանուր առմամբ, երկրաշարժի հետևանքով տուժել է 64.5 հազար մարդ: Հիմա այդ նահանգում իրականացվում են փրկարարական աշխատանքներ: Այս մասին հաղորդում է РИА-Новости-ն:












































