Այսօր Կարսի մարզի խորհրդարանում կայացել է քվեարկություն հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի քանդման հարցով:
Ինչպես տեղեկացնում է vesti.az կայքը, քվեարկության ժամանակ քանդմանը կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 11 և «Ազգային շարժում» կուսակցության 8 պատգամավորները:
Դեմ են եղել միայն Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության 4 պատգամավորները:
Կարսի վարչակազմի ղեկավար Նևզաթ Բոզքուշը հայտարարել է, որ քանդման աշխատանքների իրականացման համար ընկերությունների մրցույթ է հայտարարվելու:
Հետագայում նախատեսվում է հուշարձանի տեղում բարեկարգման աշխատանքներ իրականացնել` «Կարսի պատմությանն ու ճարտարապետությանը համապատասխան»:
Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ Իզմիրի Քարշըյաքա շրջանի ղեկավարությունը չի կարողանա տեղափոխել արձանը, ինչի մասին առաջարկ ստացվել էր նախորդ շաբաթ: