Friday, 12 06 2026
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ

Սյունիքի շուկայագետ մարզպետը

Սյունիք մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեքշաբթի դեղերի վաճառքով զբաղվող կապանցի գործարարներին առաջարկել է Կապանում վաճառվող դեղորայքի գինը իջեցնել 10 տոկոսով։

Մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովը մարզկենտրոնում կհետևի դեղամիջոցների գներին, մոտ ապագայում նաև մարզի այլ տարածաշրջաններում նույն գործընթացը կարվի։

Մարզի դեղատներում վաճառվող դեղորայքի 80 տոկոսը ձեռք է բերվում հիմնականում «Ալֆա ֆարմ» եւ «Նատալի ֆարմ» ընկերությունների կողմից։ Ըստ Սուրիկ Խաչատրյանի` մեկ շաբաթվա ընթացքում խնդիրը պետք է լուծված լինի։

«Եթե ընկերությունները չհամաձայնեն գները զեղչել, արդեն այլ լծակներ կօգտագործվեն»,-հայտարարել է մարզպետը։ Վերջինիս նման առաջարկ-որոշումը պատճառաբանվում է մարզի բնակչության սոցիալական ծանր վիճակով:

Թե ինչպես է գործելու 10 տոկոս զեղչի մեխանիզմը, հանդիպմանը մասնակից դեղագործական բիզնեսով զբաղվող գործարարների համար առայժմ անհասկանալի է։

«Ինչպե՞ս է հնարավոր այս պահին դեղորայքը այդքան զեղչել. Դրա համար առնվազն 1 ամիս է պետք։ Պահեստավորված ապրանքը դեռ պետք է իրացվի»,- ասացին դեղագործները։

Հիշեցնենք, որ երեկ մարզի հացաթխման ձեռնարկությունների ղեկավարների և մարզպետի հետ հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց 600-գրամանոց հացը վաճառել 240 դրամով։ Ըստ հացի բիզնեսով զբաղվողների` ալյուրի գնի թանկացումից հետո 600-գրամանոց հացը պիտի արժենար 270 դրամ։

Նշենք, որ այսօրվանից մարզի բոլոր տարածաշրջաններում հացը թանկացել է 30 դրամով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում