Ձյան առատ տեղումների պատճառով այսօր` առավոտից մինչև երեկո, Հայաստանում արձանագրվել է 37 վթար, որոնից 4-ը մարմնական վնասվածքներով, իսկ մյուսները միայն նյութական վնասներով:
Իսկ ինչն առավել ուրախալի է, մահվան ելքով վթարներ չեն արձանգրվել։
Այս մասին տեղակացրեց ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ մայոր Մարտիրոսյան։
Սակայն եթե հաշվի առնենք այն, որ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն այսօրվա ամենածանր ժամանակահատվածում` մինչև ցերեկ, գրեթե պարեկություն չէին իրականացնում, ապա ակնհայտ է դառնում, որ ՃՈ ունեցած տվյալները խիստ մոտավոր են:









































