Դերասան Բրեդ Փիթը հավատում է` մենք ապրում ենք դաժան աշխարհում, և նա կարծում է, որ դա ներկայացված է իր նոր Killing Them Softly ֆիլմում:
Contactmusic.com–ը հաղորդում է, որ 48-ամյա դերասանը, ով նշանված է դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ, վստահ է, որ իր ֆիլմը ներկայացնում է աշխարհում 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո տեղի ունեցած փոփոխությունները, և նաև կարծում է, որ այն, թե ինչպես է դաժանությունը ներկայացված ֆիլմերում, չափազանց կարևոր է:
Դերասանն ասել է. «Մենք ապրում ենք չափազանց դաժան աշխարհում: Ես ինքս մեծացել եմ որս անելով, որն արդեն իսկ բավականին դաժան գործողություն է»: