Ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը կոչ է արել համաքաղաքացիներին խուսափել Իրան այցելություններից,- տեղեկացնում է day.az-ը:
«Իրան այցելող երիտասարդ ադրբեջանցիների զգալի մասն այնտեղ թմրամոլ է դառնում»,- ասել է Օրուջը:
Նրա կարծիքով, Իրանը տարածաշրջանում թմրանյութերի ամենախոշոր արտահանողն է, իսկ Ադրբեջանի և Վրաստանի հետ վիզաների ռեժիմի վերացումն ունեցել է թմրանյութերի թրաֆիքը հեշտացնելու նպատակ, և Իրանը այդ երկրների հետ այլ շահ չունի:
«Իրանի իրականացվող քաղաքականության նպատակը ադրբեջանցիների ֆիզիկական ոչնչացումն է»,- ասել է Օրուջը: