Ինչպես հաղորդում է Вести լրատվական ալիքը, Եգիպտոսում շարունակվում է թանգարանների և հնավայրերի թալանը: «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ հունվարի 28-ի բախումների ժամանակ մեծ վնաս էր հասցվել Կահիրեի ազգային թանգարանին:
Ինչպես Вести-ի լրագրողին է փոխանցել եգիպտագետ Վիկտոր Սոլկինը, դրանով ամեն ինչ չի ավարտվել: Նա խոսել է այդ թանգարանի թալանի մասին, հետո ավելացրել, որ ավելի սարսափելի բաներ են տեղի ունեցել: Նա նշել է, որ Կահիրեից 24 կմ հեռավորության վրա գտնվող Եգիպտոսի հին մայրաքաղաքներից Մեմֆիսում հավաքված են մի քանի տասնյակ հազար հնություններ հարակից տարածքներից, որոնք ամբողջությամբ թալանվել են:
Դա տեղի է ունեցել հունվարի 30-ին:
Al Qantarah El Sharqiyya պահուստը, որը գտնվում է Սինայի թերակղզում և որտեղ հավաքված է այդ թերակղզու ողջ պատմական հարստությունը, նույնպես թլանվել է:
Ըստ Սոլկինի, թանգարանների այս միջադեպերի դեպքում խոսքը գնում է և թալանի և ոչնչացման մասին միաժամանակ: Ընդ որում դրանք պարզապես բարբարոսներ չեն, այլ մարդիկ, որոնք այդ ամենը փորձելու են վաճառել համապատասխան մարդկանց: