Հունվարի 31-ին՝ ժամը 18.49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 53 շենքին հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.03-ին, մարվել` 19.16-ին:
Այրվել են «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի էլեկտրական լարերը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն