Sunday, 12 05 2024
Միրզոյանն ու Բայրամովը որևէ կոնկրետ պայմանավորվածության չեն հանգել
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ

ՍԾՏՀ վեհաժողովը նախագահում է Հայաստանը

Գործող խորհրդարանի վերջին աշխատանքային օրերին ՀՀ ԱԺ-ն հյուրընկալել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին մասնակցում է 10 երկրի շուրջ 70 պատվիրակ:

Ներկայում ՍԾՏՀ վեհաժողովը նախագահում է Հայաստանը: ՀՀ Աժ նախագահ Սամվել Նիկոյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ ՀՀ-ն, հանդիսանալով ՍԾՏՀ և նրա խորհրդարանական կառույցի հիմնադիրներից մեկը, կարևորում է խաղաղության ամրապնդումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Ըստ նրա` ժամանակակից աշխարհում բազմակողմ համագործակցությունը և խորհրդարանական դիվանագիտությունը մեծ նշանակություն են ձեռք բերում, և ՀՀ նպատակն է աջակցել ու զարգացնել դա:

Ս. Նիկոյանի խոսքով՝ ՍԾՏՀ-ն քաղաքական և տնտեսական կարևոր գործոն է դառնում, և կառույցը պետք է ոչ միայն ներքին խնդիրների լուծմանը ծառայի, այլ նաև անդամ երկրների և ժողովուրդների միջև վստահության ու փոխըմբռնման հաստատմանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրապարակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում նշվում է, որ ՍԾՏՀ-ն, որպես տարածաշրջանային համագործակցության առանցքային մարմին, մեծ դեր ունի ժողովրդավարական սկզբունքների հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հարցում:

«Միջխորհրդարանական երկխոսության հաստատումը էական նշանակություն ունի փոխվստահության հաստատման գործում»,- ասվում է ուղերձում` կարևորելով այն, որ տարածաշրջանային լիարժեք համագործակցության շնորհիվ կարելի է հասնել տևական խաղաղության ու կայունության հաստատման, ՀՀ-ն համոզված է, որ վիճելի խնդիրները կլուծվեն խաղաղ համագործակցության արդյունքում, և շարունակելու է քայլեր ձեռնարկել համագործակցության ու տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորման ցանկացած նախաձեռնության ուղղությամբ:

ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լեանիդոս Սոքրիզանտոպուլոսը հայտնեց, որ այս տարվա հունվարի 19-ին կենտրոնակայանում կայացած հանդիպման ժամանակ որոշվել է շեշտը դնել բնապահպանական հարցերի վրա:

Նա հայտնեց, որ մշակվում է կառույցի հեռահաղորդակցության ռազմավարությունը, որը կներկայացվի հունիսին, նաև Թուքիայում կայանալիք ՍԾՏՀ պետությունների ղեկավարների հանդիպմանը կազմակերպության անդամները պետք է վերանայեն և կրկին վերահաստատեն իրենց դիրքորոշումները ՍԾՏՀ ռազմավարության վերաբերյալ և որոշեն, թե դեպի ուր է շարժվում ՍԾՏՀ-ն:

Հիշեցնենք, որ Երևանում նստաշրջանի առաջին օրը կգումարվեն Բյուրոյի ու Մշտական հանձնաժողովի, հաջորդ երկու օրերին` Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերը:

39-րդ լիագումար նիստի օրակարգում ներառված հարցերի թվում են` կազմակերպչական, ՍԾՏՀ կազմակերպության գործունեության, ՍԾՏՀ անդամ երկրներում hարկային համակարգի կատարելագործման, խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործմանը, մշակույթին, կրթությանը, սոցիալական խնդիրներին առնչվող և այլ հարցեր: Կհրապարակվի ՍԾՏՀ ԽՎ հայտարարությունը ՍԾՏՀ կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում