«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի համար անսպասելի չէր քաղաքապետարանի որոշումը Ազատության հրապարակում միջոցառումների միամսյակ սկսելու մասին:
«Սա ներկա իշխանությունների մարտավարությունն է: Այլ ելք չունենալով` նրանք առաջին գիծ են բերում երեխաներին: Այդ նույն բանն արեցին նաև 2006թ.-ին` «Իմփիչմենթի» ցույցերը արգելելու համար: Իսկ մենք, իհարկե, չենք խանգարի երեխաներին նվիրված միջոցառմանը»,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը:
Նա նաև հայտնեց, որ հանրահավաքը, անկախ իշխանությունների գործադրած ջանքերից, անպայման տեղի է ունենալու` հավանաբար Մատենադարանի առջև: