Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Ասպիրանտական համակարգում խնդիրները և՛ բովանդակային են, և՛ տեխնիկական

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի ասպիրանտ, Մատենադարանի կրտսեր գիտաշխատող Խաչիկ Հարությունյանը:

– Հետաքրքիր է իմանալ` հայաստանյան կրթական ներկա համակարգում սովորող ասպիրանտի ակնկալիքները ինչպիսի՞ն են: Հեռանկարներ տեսնո՞ւմ եք ձեռք բերվելիք գիտելիքների ու փորձի արդյունավետ կիրառման գործում: Ինչպիսի՞ն են այդ հեռանկարները և ավելի շատ ներսի՞ հետ են կապված, թե՞ դրսի:

– Սկսեմ վերջից. կարծում եմ` այս հարցին գիտական տարբեր բնագավառների մեջ մասնագիտացող երիտասարդներ տարբեր պատասխան կտային` հաշվի առնելով իրենց մասնագիտության նկատմամբ երկրում առկա հետաքրքրությունն ու աշխատանքի հեռանկարը: Մի մասը, ցավոք, հենց իմ ասպիրանտակից ու նույնիսկ արդեն պաշտպանած ընկերներից իրենց ապագան այլևս Հայաստանի հետ չեն կապում: Մասնագիտանալով հայագիտության ասպարեզում` չեմ կարծում, որ Հայաստանից դուրս այդ անելն ավելի արդյունավետ է կամ հեռանկարային: Այլ հարց է, թե այստեղ որքան է դրան ուշադրություն դարձվում: Յուրաքանչյուր մարդ ակնկալում է ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնել: Ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունս պաշտպանելուց հետո ցանկանում եմ ստացած գիտելիքներս ծառայեցնել ի նպաստ գիտության: Շատ կուզեմ իմ սիրած գործով զբաղվել հենց Հայաստանում:

– Այնուամենայնիվ, այսօր արտերկրի մի շարք համալսարանների հայագիտության ամբիոններում ասպիրանտներին հատկացված տեղեր կան, իսկ ասպիրանտուրա դիմողներ` գրեթե ոչ, ո՞րն է, ըստ Ձեզ, պատճառը, գուցե համապատասխան կրթաթոշակնե՞ր չկան:

– Հայագիտությունը կարող է զարգանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ամեն ինչ պայմանավորված է գիտական շրջանակների հետաքրքրությամբ: Այսօր էլ կան օտարերկրյա հայագետներ, որոնք իրենց ներդրումն ունեն ժամանակակից հայագիտական մտքի զարգացման գործում: Շատ կարևոր է նաև հայազգի հայագետների գործունեությունը, որոնք ապրում և գիտական գործունեություն են ծավալում հայրենիքից դուրս: Սակայն պետք է նշել, որ հայագիտական տարբեր կենտրոններ, որոնք գործում են արտասահմանյան բուհերի ներսում իբրև ամբիոններ, ունեն նաև պետական հոգածության կարիք: Մասնավորապես նաև այդ աջակցության և հովանավորության բացակայության հետևանքով փակվեց Լեյդենի համալսարանի հայագիտության ամբիոնը: Այս տարվա հունվար ամսին կառավարությունն ընդունել է հայագիտության ռազմավարական կարգ, որի նպատակն է հենց այսպիսի խնդիրների լուծումն ու երիտասարդներին հայագիտության հետ կապելը` լուծելով առաջին հերթին հենց ասպիրանտական տեղերի նպատակային հատկացման հարցը: Հուսանք` այն կարդարացնի իրեն:

– Ձեր կողմնորոշումն ի սկզբանե ուղղված է եղել ԵՊՀ-ի ասպիրանտուրայում սովորելո՞ւն, թե՞ մտածել եք նաև ուսումնական այս փուլն արտերկրում իրականացնելու հնարավորությունների մասին:

– Դպրոցն ավարտելուց հետո մեզանից քչերն են լավ պատկերացում կազմում արտասահմանում կրթություն ստանալու մասին, ուստի շրջանավարտների մեծ մասը նախապես իրենց հայացքն ուղղում է ներքին բուհերին: Եվ դա, ըստ իս, այնքան էլ վատ չէ, իսկ ահա համալսարանն ավարտելուց հետո ցանկալի է ուսումը շարունակել արտասահմանյան բուհերում, ինչն առաջին հերթին կապված է ինֆորմացիայի և ֆինանսական միջոցների հետ: Ես էլ, ավարտելով ԵՊՀ բակալավրիատը և մագիստրատուրան, ցանկություն ունեցել եմ ուսումս շարունակել արտասահմանում, սակայն իմ մասնագիտության մեջ նոր գիտելիքների ձեռքբերումը առաջին հերթին կապված է Հայաստանի հետ` իբրև հայագիտության կենտրոնի, ուստի ուսումս այստեղ շարունակելու որոշումը լրիվ տրամաբանական էր:

– Բավարարո՞ւմ է Ձեզ ԵՊՀ ասպիրանտուրայի մակարդակը: Եթե կան թերացումներ, ապա բովանդակությա՞ն պլանին են դրանք վերաբերում, թե՞ զուտ տեխնիկական են:

– Այստեղ հարցը միայն ԵՊՀ-ին չի վերաբերում, այլ ասպիրանտական նոր համակարգին, որին անցել են հայաստանյան բոլոր բուհերը: Այն մարդիկ, որոնք չեն առնչվել այս համակարգի հետ, լավ չեն պատկերացնում խնդիրները, իսկ որ դրանք առկա են, որևէ կասկած չկա: Արդեն մեկ տարի է` ասպիրանտ եմ, բայց այդպես էլ համակարգից ես և ընկերներս գլուխ չենք հանում: Շատ չեմ ուզում մանրամասնել, բայց ասեմ, որ այդ խնդիրները և՛ բովանդակային են, և՛ տեխնիկական: Միայն այն, որ շարունակում ես բակալավրի նման հաճախել տարբեր դասերի, որոնք ոչ մի կապ չունեն մասնագիտությանդ հետ և բավական ժամանակ են խլում, արդեն խնդիր է: Եվ այդ ամենը «կրեդիտ» կոչվածի համար:

– Ի՞նչ եք կարծում, արդյոք հասարակության կողմնորոշումը դեպի հասարակագիտական առարկաները չի՞ նվազել վերջին տարիներին: Եթե նվազել է, ապա ո՞րն է, ըստ Ձեզ, պատճառը:

– Ես, իհարկե, չեմ կարծում, որ հասարակագիտական կամ հումանիտար առարկաների նկատմամբ հետաքրքրությունը հասարակության կողմից նվազել է: Ճիշտ հակառակն է, իմ կարծիքով, ավելի շատ, ցավոք, այդ պակասը նկատելի է բնագիտական ոլորտում: Սա իրոք ցավալի է, քանի որ գիտության այս բնագավառի զարգացումը մեր երկրին շատ օգտակար կլիներ բազմաթիվ առումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում