«Ադրբեջանի ազգային անվտանգությանն ուղղված բոլոր հնարավոր սպառնալիքների դեմ իրականացվում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ»:
1news.az-ին ասել է ԱՀ ազգային անվտանգության նախարարության հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Մամեդովը:
Նրա խոսքով, այդ միջոցառումները կախված չեն որևէ հայտարարությունից և անդադար պրոցես են:
Նախապես տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները կոչ էին արել իրենց քաղաքացիներին զգուշավորություն դրսևորել Ադրբեջան այցերի ժամանակ, քանի որ այդ երկրում ահաբեկչության իրականացման իրական սպառնալիք կա: