«Հայաստանում կադրային կոլապս է»:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջին շրջանի հրաժարականները և տեղափոխությունները գնահատելով՝ կարծիք հայտնեց Սոցիոլոգների հայկական ասոցացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:
Նրա խոսքերով, կոալիցիան ծախսել է իր կադրային բոլոր ռեսուրսները:
Ըստ Պողոսյանի՝ ներկայումս կադրերի փոփոխման և ավելի ունակ ու արդյունավետ կադրեր ընտրելու կարիք կա:
«Եթե կոալիցիան կարողանա կադրային փոփոխություններով երկրում տիրող վիճակը բարելավել, ապա դա կաշխատի հօգուտ իրենց և կբարձրացնի կոալիցիայի վարկանիշը»:
Պողոսյանի կարծիքով, ներկայիս սոցիալական վիճակը, տիրող անարդարությունը ավելի շատ են ազդում ընտրազանգվածի ակտիվության վրա, քան թե 2008 թ. Մարտի 1-ը:
Սոցիոլոգի կարծիքով, կյանքի բոլոր բնագավառները դեգրադացիա են ապրում, ինչն առավել վտանգավոր է:












































