Tuesday, 21 05 2024
13:00
ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայելու վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը
«Հայաստան»-ից մարդ կա առնվազն չի ուրախանա, եթե իմանա՝ իր տեղափոխումը առնետավազք եք անվանել
Արտահերթ ընտրություններ չեն լինելու եթե անգամ ընդդիմությունը մանդատները դնի. Վահագն Ալեքսանյան
Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն Սիմոնյան
Բա որ Քոչարյանի օրոք Մարտի 1-ին մարդ էին գնդակահարում, ի՞նչ արեց եղեկեցին․ թող իր գործով զբաղվի
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված
Կլինի՞ մի անգամ էլ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք
Ժամանակավոր սահմանազատումը բանականության հետ կապ չունի, «Վերացական գնահատականներից զերծ մնացեք»
12:45
Նավթի գները նվազել են. 20-05-24
Արմեն Գրիգորյանը Կատարում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին
Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին
12:15
Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան
Իրանի նախագահի մահով Էրդողանը «թոթափու՞մ է կապանքները»
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Ժամանակին մարդկանց վերացնում էին, հիմա առնում են. ռեփեր Հայկո (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի  Սիրանկյուն հաղորդաշարի  զրուցակիցն է ռեփեր Հայկոն: Նրա Antisystem  երգը մի քանի օր է համացանցում է: Այն նվիրված է Մաշտոցի պուրակի հաղթանակին, բրյուսովցիների պայքարին և առհասարակ ազատությանը:

 – Հայկո, ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ Մաշտոցի պուրակին, բրյուսովիցների պայքարին: Ինչո՞ւ որոշեցիք երգով կոչ անել հանուն ազատության, համակարգային փոփոխությունների, սոցիալական խնդիրների:

 – Նախ ասեմ, որ այս տիպի երգեր շատ եմ ունեցել: Իմ այլընտրանքային աշխարհայացքը ձևավորվել է մի քանի տարի առաջ, և մի քիչ ավելի խորն եմ նայում երևույթներին: 2009-ին լույս տեսավ իմ «Քուանշ» ալբոմը, որտեղ դարձյալ կային նմանատիպ թեմաներ: Antisystem-ի  տարբերությունն այն է, որ կան արդեն հաղթանակներ՝ Մաշտոցի պուրակի շարժումը, և հիմա էլ բրյուսովցիների կողմից էլ եղավ առաջարկ, որ ինչ-որ երգ լինի, որ իրենց ոգեշնչի, և ես որոշեցի ավելի գլոբալացնել թեման, բայց նաև անդրադառնալ իրենց խնդիրներին:

 – Ըստ Ձեզ, ինչի՞ պայքար էր Մաշտոցի պուրակը՝ հանրային տարածքի՞, կրպակների ապամոնտաժմա՞ն, թե՞ առավել համակարգային խնդիր էր դրվում:

 – Ես մարդու ազատության կողմից եմ, այն ազատության, որը մարդն իրոք իրավունք ունի ունենալ, մանավանդ որ դա օրենքի սահմանների մեջ է, բայց ես անարխիայի կողմնակից չեմ: Շատերը մտածում են, որ եթե մարդկանց ազատության տաս, կվերածվի քաոսի, ես այդպես չեմ մտածում: Եթե մարդուն ճիշտ կրթես, եթե մարդն իմանա իր բարոյական սահմանները, ոչ մի քաոս չի լինի, կլինի մի ուրիշ աշխարհ, մի ուրիշ ազատություն:

 – Մենք Հայաստանը հռչակել ենք ազատ, ինքնիշխան: Ըստ Ձեզ` որքանո՞վ է ընկալվել հասարակության կողմից:

 – Եկեք քաղաքական ազատությունը չխառնենք մարդու ազատության հետ: Դրանք տարբեր բաներ են: Անկախ պետություն ենք, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդն անկախ է, և չի էլ կարող լինել անկախ մեր պետությունը, քանի որ շատ փոքր է, մենք չունենք այդքան ռեսուրսներ, որ տարանջատվենք մնացածից:

 – Իսկ քաղաքացիական նախաձեռնությունների ուղղությամբ ի՞նչ առաջընթաց կա այս ուղղությամբ:

 – Սկիզբը հենց Մաշտոցի պուրակից կարելի է համարել: Գուցե մինչև այդ դեպքեր եղել են, բայց մենք չենք իմացել դրա մասին, քանի որ երկար ժամանակ տեղեկատվությունը միայն քառակուսի սարքի միջոցով էր գալիս հասնում մեզ, իսկ հիմա մենք ունենք այլընտրանքային լրատվամիջոցներ: Իմ կարծիքով` ինտերնետը հրաշք է, որը հնարավորություն է տալիս ճշմարտություն բացահայտել: Օրինակ՝ երբ մի լուր եմ իմանում, մի տասը աղբյուր համադրելով կարողանում եմ ինձ համար պարզել ճիշտը:

 – Երգում կան հետևյալ տողերը` «Մինչև դուք ընդեղ հավատում եք, որ փոխեք, մենք արդեն համախմբվել ենք, որ հեղափոխենք»: Սա այն ճանապարհն է, որը տանում է հեղափոխությա՞ն: ՀՀԿ-ի կարգախոսը փաստորեն Ձեր սրտո՞վ չէր:

 – Դա ընդամենը կարգախոս է, իսկ ես կարգախոսներին  մատների արանքով եմ նայում, և ընդհանրապես պետք չէ, որ հասարակ մարդը խորանա քաղաքականության մեջ: Մենք մեր գործերը թողած՝ ընկնում ենք քաղաքականությամբ ենք զբաղվում:

 – Մի քանի տարի է՝ ասում էին «արաբական գարնան» ալիքը կգա Հայաստան, բայց մեծ հաշվով այդպես էլ չեկավ, ինչո՞ւ չեկավ և, ըստ Ձեզ, արդյոք կգա՞:

 – Ինձ թվում է՝ կգա: Արդեն սկսվել է շարժումը, և գնալով բանակը մեծանում է, մարդիկ գնալով արթնանում են, մանավանդ երիտասարդությունը, բայց իմ կարծիքով՝ դեռ շատ աշխատանքներ պետք է կատարել: Ամենակարևորը` այս ամենը չմարեցնելն է, եթե կողմնակի ուժերի միջամտությամբ (արդեն գիտեմ, որ կա այդ պրոցեսը) դա մարվեց, կարող է հետագայի վրա մեծ հետևանքներ ունենալ, և դրանից հետո դժվար թե նոր սերունդը կարողանա ինչ-որ բան նախաձեռնել: Քանի տաք ենք, պետք է ինչ-որ մի բան անել, բայց ամեն ինչը պետք է լինի օրենքի սահմաններում: Բոլորս էլ այս համակարգի մեջ ենք, համակարգն ունի օրենքներ, մենք կարող ենք այդ օրենքի շրջանակներում թելադրենք մեր օրենքները:

 – Երգում խոսում եք նաև համբերատարության մասին. «Համբերատար ենք, գլուխներս կախ, համբերատար ենք, թաքցնում ենք մեր վախը, կարանք անենք այսօր, թողնում ենք վաղը, մեր հոգին թաղած ա, բայց հըլը սաղ ա, համբերությունը վտանգավոր բան ա, ոնց որ հրաբուխի տաք շիկացած լավան, մի օր տրաքելու է, ազատությունը հոգու մեր օգուտն ա ու շահը»: Ինչո՞ւ ենք այսքան հարմարվող և համբերատար:

 – Իմ կարծիքով` չտեղեկացված լինելն է պատճառը: Մեզնից մեծ սերունդն այլ աշխարհայացք ունի: Այն դիկտատուրան, որ այն ժամանակ էր եղել, ինֆորմացիայի սուղ լինելու պատճառով վախ կա, իրենց շատ դժվար է այլ բան համոզել: Իսկ երիտասարդությանը շատ է օգնում ինտերնետը, որը ցույց է տալիս, որ նպատակին հասնելու շատ ճանապարհներ կան:

 – Ինչո՞ւ է հեղափոխությունն ուշանում:

 – Կարելի է ասել՝ կախված է ամեն ինչից. և՛ սերունդը պետք է համախմբվի, և՛ յուրաքանչյուրը հասկանա իր ներսում ճիշտն ու սխալը, արթնանա ու չվախենա իր կարծիքն արտահայտելուց, կա լիդերի խնդիր, մեզ լուրջ լիդերներ են պետք,  լիդերներ, որոնք չեն ծախվի, քանի որ հիմա ամենամեծ վտանգը չծախվելն է: Ժամանակին մարդկանց վերացնում էին, հիմա առնում են: Շատ դժվար է չծախվելը, բոլորս էլ մարդ ենք, ունենք ֆինանսական խնդիրներ,  գայթակղությանը շատ դժվար է դիմակայել, մանավանդ եթե ունես ընտանիք, արդեն կշեռքի վրա ես դնում՝ մնա՞լ ժողովրդի հետ, թե՞ գումարը վերցնել: Այնպես որ, մարդը շատ մեծ կամքի ուժ պետք է ունենա, որ այդ շարժումն առաջ տանի:

 – Facebook սոցիալական ցանցում հետընտրական տրամադրությունները շատ երիտասարդների մոտ առաջացրել են երկիրը լքելու մեծ ցանկություն: Ձեզ մոտ եղե՞լ է նման ցանկություն:

 – Ինձ մոտ ցանկություն չի առաջացել: Ամենահիմնական պատճառն այն է, որ այնպես չէ, որ դրսում ուրիշ համակարգ է, այնտեղ ավելի մտածված համակարգ է, առաջին հայացքից դա չի երևում, քեզ թվում է՝ այդ երկիրը քեզ գրկաբաց ընդունում է, բայց կյանքի ընթացքում հասկանում ես, որ նույն մակարդակի երջանիկ կարող էիր այստեղ լինել: Մեզ մոտ բարդակ, բեսպրեդել է, բայց ըստ իս, դա ավելի լավ է, քանի որ դու թափանցիկ տեսնում ես՝ ինչ է համակարգում կատարվում: Դրսում օլիգարխը չի ցույց տալիս իր օլիգարխությունը, որովհետև վտանգավոր  է:

 – Հնարավո՞ր է` Ձեր երգը տարբեր համալսարանների ուսանողներին դուր գա ու վարակի պես տարածվի, և երիտասարդությունը ոտքի կանգնի:

– Ազատ ուսանողների ֆորումին արդեն տարբեր համալսարաններից են մարդիկ միանում, և կարծում եմ՝ այս երգից հետո կկրկնապատկվի այդ քանակը: Իսկ արձագանքները դրական են, 99 տոկոսով դրական են վերաբերվում: Եվ սա հուսադրող է, նշանակում է՝ մարդիկ կան, չեն զոմբիացվել 100 տոկոսով, կա փոքր տոկոս, որի մեջ մարդն է ապրում:

 – Երգում նաև նշվում է, որ ֆինանսական էլիտան մեզ դարձրել է զոմբի: Երգում տրվել է այն համապարփակ  նկարագրությունը, ինչ ունե՞նք մենք երկրում և ինչ  պետք է անե՞նք:

 – Ինձ մոտ կա ստրատեգիա, բայց դա իրագործելու համար կաթիլ առ կաթիլ, այդ մեխանիզմով կարելի է շարժվել, որովհետև միանգամից տալ մարդկանց ինֆորմացիա, որ այս աշխարհը փուչ է, և այն, ինչ գիտեք, սխալ է, սա մի քիչ վտանգավոր է, շատ մարդիկ հնարավոր է չկարողանան մարսել:

 – Հնարավո՞ր է՝ հենց այս երիտասարդներն էլ՝ Մաշտոցի այգու, Թռչկանի ջրվեժի, Թեղուտի պաշտպանության և այլն, լինեն նոր Հայաստան ստեղծողները:

 – Իմ երազանքն է, որ երիտասարդները լինեն նոր Հայաստանի ծնունդը: Նրանց նպատակները լավն են, դրա համար ամեն ինչով կփորձեմ օգնել:

 – Մաշտոցի պուրակի հաջողության գրավականը ո՞րն է:

 – Հաջողության գրավականը հենց իրենք երիտասարդներն են: Իրենք երեք ամիս շարունակ չհանձնվեցին, նպատակ դրեցին և հավատացին այդ նպատակին: Դա ամենակարևոր բանն է:

 – Սակայն Սերժ Սարգսյանը եկավ և նորի օրենքի լեզվով չխոսեց:

 – Մնացածը երկրորդական եմ համարում, որովհետև այն ամենը, ինչ արվում է քաղաքականության կողմից, արվում է ի շահ իրենց, բայց այս դեպքում փոխշահավետ բան եղավ. երիտասարդներն իրենց ուզածին հասան, քաղաքականությունն էլ` իր ուզածին: Պատահական չէր նախագահի՝ քաղաքապետի հետ այգի գալը: Պետք չէ խորանալ դրա մեջ, դա քաղաքական խաղ է: Դա մեզ չի հետաքրքրում:

 – Այս անգամ ընտրակաշառքների մասին ցանկություն չունեցա՞ք երգ երգել:

 – Իմ աշխարհայացքը ուրիշ է, ես ընտրություն ասվածին ուրիշ ձևով եմ նայում, մարդիկ չեն հասկանում` դա ինչ է իրականում: Դա նման է նրան, երբ հովիվների միջից ընտրում են ամենալավ ճիպոտն ունեցող հովվին: Ես չեմ ուզում ընտրել հովիվ և լինել հորթ: Ես մարդկանց պրոպագանդում եմ հեռու մնալ քաղաքականությունից և չլինել հորթ: Կարող է այդ կուսակցությունների մեջ լավ մարդիկ կան, բայց նրանք լավ մարդ լինելով չեն կարող փոխել համակարգը, իրենք արդեն հովիվ են աշխատում: Ինձ համար ընտրությունը անիմաստ պրոցես է, խաղ, և բոլորին կոչ եմ անում չմասնակցել այդ խաղին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում