2010 թ. հունվար-դեկտեմբերին գրանցված ամուսնությունները 2009 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել են 4.2%-ով և կազմել 17,984 դեպք:
Իսկ ամուսնության ընդհանուր գործակիցը, 1,000 բնակչի հաշվով, նվազել է 0.3 պրոմիլային կետով և կազմել 5.5%:
2010 թ. հունվար-դեկտեմբերին ամուսնալուծության դեպքերը, 2009 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, աճել են 5.9%-ով և կազմել 2,997 դեպք, սակայն ամուսնալուծության ընդհանուր գործակիցը, 1,000 բնակչի հաշվով, պահպանել է նույն մակարդակը և կազմել 0.9%:
Հանրապետությունում 2010 թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1,000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 167 դեպք` 2009 թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 151-ի համեմատ:









































