Հանրահայտ երգչուհի Դոննա Սամերը, ում անվանում էին «դիսկոյի թագուհի», մահացել է այսօր՝ 64 տարեկան հասակում:
Հաղորդվում է, որ երգչուհին մահացել է քաղցկեղից: Նա մինչև վերջ աշխատում էր իր նոր հավաքածուի վրա և փորձում էր գաղտնի պահել հիվանդությունը:
Դոննա Սամերը հայտնի ամերիկացի երկգչուհի է, ով երգեր է կատարել դիսկո, բլյուզ ոճերում և հայտնի է եղել 70-80-ական թթ: Նրա երգերը բազմիցս զբաղեցրել են հիթ-շքերթների առաջին հորիզոնականները:
«Դիսկոյի թագուհին», ով իր կյանքի ընթացքում վաճառել է ավելի քան 130 ձայնագրություն, 6 անգամ դարձել է «Գրեմմի»–ի մրցանակակիր: