Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Մեր ապագայի ձանձրալի ներկան

Հայկական ուսանողական առօրյան, ինչպես երևում է, շատ հեռու է բուռն, թեթև ու անհոգ լինելուց:

Հայաստանյան տարբեր պետական հաստատություների ուսանողության շրջանում կատարված հարցումները ևս մեկ անգամ վկայեցին, որ հայ ուսանողը միայն շարունակում է երազել բուռն ուսանողական առօրյայի մասին, իսկ իրական կյանքը նույն միապաղաղ ձևականությունն է:

Ուսանողական կյանքի կազմակերպման համար հայաստանյան տարբեր բուհերում ստեղծված են ուսանողական խորհուրդներ, որոնք արդեն մի քանի տարի աշխատում են, սակայն դրանցից քչերի արդյունավետության մասին կարելի է խոսել:

Գլխավոր խնդիրը, որը պետք է լուծեր ուսխորհուրդը, տարաբնույթ ծրագրերի ինքնուրույն իրագործման համար ուսանողության համախմբումն է: Սակայն սա «ըստ օրենքի»:

Իրականում ուսխորհուրդ հասկացությունը վեր է ածվել երիտասարդ կարիերիստ-քծնողների մի հավաքատեղիի, և այդ պատճառող էլ հնարավոր չէ այսօր գտնել մի ուսխորհուրդ, որը այս կամ այն ԻՇԽՈՂ կուսակցության ազդեցության տակ չլինի:

Դրանք կարող են լինել տոնական միջոցառումների, էքսկուրսիաների, մրցույթների, երեկոների կազմակերպում կամ պատի թերթի պատրաստում և այլն, սակայն ասել, թե դրանք լիարժեք և հագեցած ուսանողական կյանք են ստեղծում անհնար է:

«Գոհ եմ արդյո՞ք իմ ուսանողական առօրյայից: Իսկ դուք գո՞հ եք»,- մեր հարցին ի պատասխան ասաց Հյուսիսային համալսարանի ուսանողուհի Հասմիկը: «Իհարկե այն ուսանողները, որոնք ուսխորհրդի կազմում են շատ գոհ են իրենց առօրյայից կամ ստիպված են այդպես ասել, բայց մնացած հատվածը շատ տխուր կյանք ունի. գալիս են դասի, ձանձրալի ու կիսաքնած անցկացնում ամբողջ օրը և գնում տուն»,- շարունակեց նա:

Հասմիկը համաձայնում է, որ յուրաքանչյուր ուսանող ինքն էլ պետք է փորձի իր օրը հետաքրքիր անցկացնել, սակայն ասել, թե բուհն էլ ինչ-որ բան անում է ուսանողի առօրյան լիարժեք դարձնելու համար, հնարավոր չէ:

«Գոհ չեմ և կարող եմ ասել, որ բուհը մեզ ոչ մի ընտրության հնարավորություն չի տալիս, բուհը չի ստեղծում ուսանողական առօրյա, և Հայաստանում թվում է, թե դա բուհի խնդիրն էլ չէ»,- ասում է ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանող Վիգենը և հավելում. «Մենք գոնե տղաներով փորձում ենք մեր կյանքը հետաքրքիր դարձնել, իսկ ի՞նչ է իրենից հիշելու կոմպլեքսավորված հայ ուսանողուհին»:

ԵՊՀ Ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանողուհի Արփին կարծում է, որ սա այն դեպքն է, երբ յուրաքանչյուրից է կախված իր օրը. «Ուսանողը պետք է փնտրտուքի մեջ լինի և փորձի գտնել իրեն»,-ասում է նա, սակայն այստեղ չի մոռանում նշել մի շատ կարևոր խնդիր` փողը.

«Ամեն ինչ փողից է կախված: Հայաստանում այսօր ուսանողը ոչ մի տեսակի զեղչից չի օգտվում, մեր թոշակների չափն էլ ծիծաղելի է: Սա ճնշում է ուսանողին ու զրկում իր առօրյայից, փակում պատերի ներսում նրան: Շատ-շատ ուսանողներ դասի ավարտից հետո վազում են տուն հաց ուտելու»:

ԵՊՏՀ ուսանող Վազգենը «ուսանողական առօրյա» ասվածն ընդհանրապես չի պատկերացնում. «Ո՛չ մեր համալսարաններն են նման համալսարանների, ո՛չ ուսանողները ուսանողների, ո՛չ էլ մեր կյանքն ընդհանուր կապ ունի ուսանողական կյանքի հետ, սա կարծես փուլ է, որ Հայասատանում գոյություն պահպանելու համար գոնե ստիպված ենք անցնել:

Սա կարծես պոդիում է, որտեղ թե՛ հայ տղան և թե՛ աղջիկը գալիս են ցուցադրելու իրենց: Քիչ բաներ ունենք և ամենակարևորն այն է, որ չգիտենք էլ թե ինչեր կարող ենք ունենալ»,-ասում է Վազգենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում