Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, Մոսկվայում 4 հիպեր-խանութներից տարհանվում են հաճախորդները, քանի որ տեղեկություններ են ստացվել այդտեղ տեղադրված ռումբերի մասին: Սկզբից տարհանվել են «Мега – Белая дача» և «Мега – Теплый стан» խանութները, ապա IKEA խանութը: Պատճառը` այնտեղ հայտնաբերված գրություններն էին, որոնք զգուշացրել են տեղադրված ռումբերի մասին: Նշված է եղել նույնիսկ պայթյունի ժամը` 21:00: Այժմ տարհանվում է նաև «OBI» գիպեր-խանութը: Այս խանութում տեղադրված ռումբի մասին հայտնել են «02» ծառայությանը:
Այստեղ են ժամանել կինոլոգներ, որոնք շների օգնությամբ փորձում են հայտնաբերել ռումբերը: Այս մասին հաղորդում են РИА-Новости, ITAR-TASS և Interfax գործակալությունները: