Ինչպես հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը, իր առաջիկա հանրահավաքն անցկացնելու է փետրվարի 18-ին։ Մեր այն հարցին, թե հերթական հանրահավաքի հետ կապված «Հանրապետական» կուսակցությունը ի՞նչ սպասելիքներ ունի`ՀՀԿ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Պարզ է, որ պետք է իշխանությանը քննադատեն, պետք է ասեն, որ ամեն ինչ վատ է, պարզ է, որ պետք է ասեն` մենք ենք առաջնային դիրքերում և միակ ընդդիմությունը հանրապետությունում։ Բայց, իմ կարծիքով, ժողովուրդը այդ խոսքերը լսելու կարիք չունի , այլ կոնկրետ քայլեր, կոնկրետ խոսքեր, կոնկրետ առաջարկություններ։ Եվ անցել են այն ժամանակները, որ ամեն ինչ սևացնելով, «ամեն ինչ վատ է» սկզբունքով հաջողությունների հասնեն։ Վերջապես, երբ ժամանակին կրիտիկական մասսան համախմբվեց և կարող էր ինչ-որ փոփոխություններ մտցնել, այդ պահը ընդդիմությունը կորցրեց։ Հետևաբար, ինձ թվում է, որ լավ ժամանակները կոնկրետ ՀԱԿ-ի համար անցել են, և ինքը բաց է թողել այդ շանսը իր ձեռքից»։