Գիտնականները հավատացած են, որ որոշ մարդիկ ծնվում են հաջողակ լինելու համար:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ նպատակներ ունենալը, ինքնակառավարումը և սոցիալապես ակտիվ լինելը պայմանավորված են գեներով: Գիտնականները հայտնում են, որ իրականում նման հատկություններն ավելի շատ պայմանավորված են գեներով, քան՝ դաստիարակությամբ:
Էդինբուրգի համալսարանի գիտնականները հայտնում են, որ այս հատկություններն են հենց որոշում՝ հաջողակ է մարդը, թե՝ ոչ: Ուսումնասիրությունն անցկացվել է 800 երկվորյակների շրջանում:
Journal of Personality ամսագրում հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ գեները մեծ ազդեցություն ունեն կենսակերպի վրա: