Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

ԲՀԿ-ն շինծու ընդդիմություն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

– Պարոն Ղուկասյան, լուրեր են շրջանառվում, որ Դուք հրաժարականի դիմում եք ներկայացրել:

– Ճիշտն ասած, մեզ մոտ նմանատիպ լուրեր չկան, ես չգիտեմ, թե որ սատանայական կառույցներից են այդ լուրերը պտտվում: Բացի այդ, հրաժարականի առիթ չկա, որ մենք հրաժարական տանք:

– Գուցե պայմանավորված է Հանրապետականի՝ Գյումրիում պարտությա՞մբ:

– Ես Շիրակի մարզի Հանրապետականի ղեկավարն եմ, և Շիրակի մարզը հաղթել է, բացի այդ, այդ երկուսն իրար չեն համընկնում:

– Այնուամենայնիվ, Գյումրիում հաղթեց ԲՀԿ թեկնածուն: Արդյոք Ձեզ չեն կանչի՞ պատասխանատվության:

– Ճիշտն ասած, կապրենք կտեսնենք:

– Իսկ ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս եք գնահատում:

– Ժողովուրդն ինքն իր խոսքն ասաց, և այստեղ հավանական է, որ բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք: Իսկ Գյումրին սոցիալապես ամենավատ վիճակում գտնվող քաղաքներից մեկն է, և իր ապրած կյանքով Գյումրին միշտ էլ ընդդիմություն է եղել: Երբ նայում ենք՝ Խորհրդային Միության ժամանակահատվածից, կոմունիստական հեղափոխություններից սկսած Գյումրին ընդդիմադիր քաղաք է եղել: Հետո քաղաքներում ուրիշ է, գյուղերում ուրիշ է: Բացի այդ, եթե մի թեկնածու երկու ամսվա ընթացքում 14.000 ձայն է հավաքում, իսկ մյուսը՝ 16.000, այդքան շատ տարբերություն չեմ տեսնում:

– Իսկ, ըստ Ձեզ, ընտրություններն արդար և թափանցի՞կ անցան:

– Էդ արդեն դուք պետք է ասեք, դուք: Երբ շատ արդար լինեին ընտրությունները, այլ կլիներ:

– Ինչո՞վ էր, ըստ Ձեզ, պայմանավորված, որ գյուղերում Հանրապետականն էր հաղթում,  քաղաքում՝ ԲՀԿ-ն. ԲՀԿ-ի PR-ը լավ կազմակերպելո՞վ:

– Ճիշտն ասած, այստեղ խնդիրներ կան, պետք է քննարկել: Բոլորը պետք է մտածեն, թե ինչով էր պայմանավորված:

– Կարծո՞ւմ եք՝ այս ընտրությունները նոր պատգմավորներով նոր Հայաստան ստեղծելու են:

– Լավ կլինի դա դուք ասեք, բայց ես, ընդհանուր առմամբ, բարետես եմ, լավատես: Եվ ես գիտեմ, որ լավ պետք է լինի, լավ Հայաստան, ուժեղ երկիր, և ես հավատում ու վստահում եմ:

– Պարոն Ղուկասյան, Դուք նշեցիք, որ Գյումրիում, ընդհանուր առմամբ, ընդդիմադիր են, նկատի ունեք, որ ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է:

– ԲՀԿ-ն շինծու ընդդիմություն է, ինչքան էլ այսօր ընդդիմություն է դարձել: Այն ժամանակ դիմություն էր, դարձավ ընդդիմություն, և այդպես ժողովրդին կարողացավ ապակողմնորոշել:

– Ապակողմնորոշելով ձայները խլե՞ց Հանրապետականից:

– Այո՛, որոշակի:

– Ինչպիսի՞ն են հետընտրական տրամադրությունները, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները:

– Նորմալ, ինչպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում, այնպես էլ Գյումրիում:

– Բայց Հայաստանի տարբեր մարզերում հետընտրական բախումներ եղան:

– Ես նմանատիպ բաներ չգիտեմ:

– Նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն:  Այս դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել:

– Ավելի ուժեղ, ավելի շատ պետք է աշխատենք:

– Ինչո՞վ եք պայմանավորում չար, սատանայական ուժերի՝ Ձեր պաշտոնի շուրջ նման լուրեր տարածելը:

– Չար ու նախանձ կա մարդկանց մեջ, բայց այդպես է եղել, այդպես էլ կշարունակվի:

– Պարոն Ղուկասյան, այս անգամ ԱԺ-ում ընդդիմադիր կուսակցությունները ներկայացված կլինեն, այդ թվում՝ ՀԱԿ-ը: Ի՞նչ եք կարծում` դրակա՞ն միտում է սա, կցանկանայի՞ք բոլոր ընդդիմադիրները մաս կազմեին Ազգային ժողովում:

– Ես, ընդհանուր առմամբ, մի բանի կողմնակից եմ՝ ձայն  բազմաց, ձայն Աստծո, և եթե իրոք  բոլորը՝ և՛ Ազգային կոնգրեսը, և՛ մնացածը… Ընդհանուր առմամբ, ի խորոց սրտե ճշմարտության կողմնակիցն եմ, թե հետագայում ինչպես և ինչ է լինելու, ճիշտն ասած` գուշակ չեմ, բայց ես մի քիչ էլ լավատես եմ, թե ինչ կլինի, կապրենք կտեսնենք:

– Իսկ Գյումրիում առկա սոցիալական խնդիրները 2012-ին ինչպե՞ս եք լուծելու:

– Այս խնդիրների լուծման կապակցությամբ Հանրապետականը հսկայական աշխատանք է անում, հիմա պետք է ԲՀԿ-ն էլ, ով շատ ձայն է տարել, պետք է սկսի ցույց տալ` ինչ աշխատանք է տանելու: Հիմա ուշիուշով հետևելու ենք Հանրապետակա՞նն է շատ գործ անելու, թե՞ ԲՀԿ-ն:

– Ի՞նչ եք կարծում, Հայաստանը ժողովրդավա՞ր երկիր է և ընտրություններն էլ ժողովրդավարականին մո՞տ են անցնում:

– Գյումրիի ընտրությունները ՀՀ-ում, Եվրոպայից սկսած կարող են գալ տեսնել, որ  Գյումրիի քաղաքապետը առանց կեղծիքի, կաշառքի մշտական ընտրվել է, և թող գան սովորեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում