Թուրքիայի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել առաջին ատյանի դատարանի վճիռը և որոշել է, որ ընդդիմադիր պատգամավոր Ջանան Արըթմանը 2000 լիր փոխհատուցում պետք է վճարի նախագահ Աբդուլլահ Գյուլի քեռուն, տեղեկացնում է vesti.az կայքը:
Արըթմանը վերջերս հայտարարել էր. «Գյուլը թուրք ազգի նախագահն է, այլ ոչ այն էթնիկ խմբի, որի ներկայացուցիչ է հանդիսանում»:
Հայտարարությունը հիմնվել էր Գյուլի քեռու` մտերմիկ շրջանակներում ասված այն խոսքի վրա, որ նախագահի մայրը հայկական արմատներ ունի:
Արըթմանն իր հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ քննադատական խոսքեր են հնչել Գյուլի հասեցին, թե իբր վերջինս հայամետ քաղաքականություն իրականացնող կազմակերպությունների է աջակցում: