Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հունվարի 28-ին նավթի գները կտրուկ աճ են արձանագրել վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ, ինչի պատճառը Եգիպտոսում տեղի ունեցած բախումներն են:
Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում Brent մակնիշի հում նավթի մարտյան ֆյուչերսային գներն աճել են $2.03-ով` կազմելով $99.42: Սա վերջին 28 ամսվա ընթացքում ամենաբարձր գինն է:
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում Light Sweet Crude Oil մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսային գներն աճել են $3.7-ով` կազմելով $89.34:
Այս թվերը վկայում են, որ Եգիպտոսը կարևորագույն խաղացող է էներգակիրների տեղափոխման համար, քանի որ ասիական տարածաշրջանից դեպի Եվրոպա գնացող հածանավերի մեծ մասն անցնում են Եգիպտոսի իրավասության տակ գտնվող Սուեզի ջրանցքով, որը նույնպես տուժել է վերջին բախումներից:








































