«Ընտրություններից անցել է մեկ շաբաթ, իսկ քաղաքական ուժերն ու մեծամասնական թեկնածուներն արդեն ծախսած գումարները սկսել են վերադարձնել»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Այն, որ բաժանված ընտրակաշառքը կարճ ժամանակում կհասցնեն հետ վերադարձնել և որ տված 10 կամ 20 հազարական դրամները թանկ են նստելու ժողովրդի վրա, դրանում չենք կասկածում: Եվ այսպես, փողերը կայծակնային արգությամբ սկսել է հետ «հավաքել» պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Վերջինիս պատկանող «Երևան Սիթի»-ներում ապրանքների գները անհամեմատ թանկացել են: Աճել է հատկապես այն ապրանքների գները, որն ինքն անձամբ է ներկրում: Բնակիչները, որոնք մայիսի 6-ին վերցնում էին 10-20 հազար դրամը, արդեն զանգահարում են խմբագրություն և բողոքում, օրինակ, շաքարավազի, բանջարեղենի և այլ ապրանքատեսակների գներից: Ի դեպ, որոշ գազալցակայաններում էլ սկսել են գազը սովորականից քիչ լիցքավորել»: