Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ժողովրդավարություն-Ղարաբաղ բարտեր

ԵԽԽՎ Բյուրոյի երեկվա նիստում որոշվել է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը, որը դադարեցվել էր դրա նախկին ղեկավար լորդ Ռասել Ջոնսթընի մահից հետո: Այդպիսով, ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն կարողացավ հասնել իր նպատակին և վերաբացել հանձնաժողովը, ինչին այդպես դեմ էր հանդես գալիս Հայաստանը:

Սա ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության և ընդհանրապես հայաստանյան դիվանագիտության հերթական խայտառակ պարտությունն է: Սակայն այդ պարտությունը միանգամայն օրինաչափ է:

Մասնավորապես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության առումով պարզ է, որ եթե մի ամբողջ պատվիրակություն իր գլխավոր խնդիրը համարում է ԵԽԽՎ-ում Հայաստանի ժողովրդավարական «ալիբին» ապահովելը, որ չլինեն անցանկալի բանաձևեր կամ արդեն իսկ ընդունված բանաձևերի կատարման վերաբերյալ անցանկալի պահանջներ և քննադատություն, որ չլինի կոշտ դիրքորոշում քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցում, ապա մնացյալ հարցերում, մասնավորապես Ղարաբաղի` այդ պատվիրակությունը տապալվելու է փառավորապես:

Եվ այստեղ ամենևին պետք չէ մեղադրել Չավուշօղլուին:

Ի վերջո, Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Չավուշօղլուի համար ԵԽԽՎ նախագահի ընտրության հաջող արդյունք ապահովելու հարցում: Եվ այդ առումով Չավուշօղլուն կարծես թե ազնիվ է հայկական կողմի հանդեպ. նա իրեն մատուցած այդ ծառայության դիմաց բավական լոյալ է Հայաստանի ժողովրդավարությանը վերաբերող խնդիրներում:

Իսկ երկու երնեկ մի տեղ չի լինում: Այնպես որ, Հայաստանը Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման համար, նաև այն բանի համար, որ ԵԽԽՎ Բյուրոյի նիստին մասնակից որևէ այլ երկրի պատվիրակ դեմ չի եղել ենթահանձնաժողովի աշխատանքի վերսկսմանը, պետք է, թերևս, մեղադրի միայն ու միայն իրեն:

Բազմիցս ենք ասել, որ Հայաստանում առկա հակաժողովրդավարական վարչակարգի գինը Ղարաբաղն է: ԵԽԽՎ-ի երեկվա որոշումը այդ պարզ ճշմարտության ցավալի, բայց հստակ դրսևորումն է` ԵԽԽՎ-ն «հանձնում է» իշխանությանը ժողովրդավարությունը, դրա դիմաց «ստանում» Ղարաբաղը:
Այսինքն` Հայաստանի իշխանությունը ԵԽԽՎ հետ պարզ բարտեր է իրականացրել և որևէ մեկին իրավունք չունի մեղադրելու: Մխիթարություն կարող է լինել այն, որ ԵԽԽՎ-ն Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում չունի վճռորոշ դերակատարում:

Սակայն դա շատ թույլ մխիթարություն է, որովհետև եթե ժամանակի մեջ ենք դիտարկում այս ամենը, ապա նկատելի է, որ ԵԱՀԿ-ից բացի, որի Մինսկի խմբի շրջանակում է ընթանում հարցի կարգավորման գործընթացը, մնացյալ այլ կառույցներում հարցի շոշափման դինամիկան Հայաստանի համար, մեղմ ասած, աննպաստ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում