Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Ով էլ լինի մեր երկրի նախագահը, ես նրան կհարգեմ. Հայկո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն, որը ինչպես խոստացել էր, խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին այդպես էլ չմասնակցեց, սակայն խոստացավ մասնակցել մյուս տարի նախագահական ընտրություններին:

 – Հայկո, նախընտրական քարոզարշավին այդպես էլ չմասնակցեցիք, թեև Ձեր կոլեգաներից 40-50 երգիչ-երգչուհիներ մասնակցեցին: Հետևե՞լ եք արդյոք արդյունքներին, և արդյոք Ձեզ դրանք գոհացնո՞ւմ են:

 – Այն կուսակցությունները, որոնք հաղթել են այս ընտրություններին, կարելի է ասել, իրենց հետ երկար ժամանակ ապրել եմ, ընկերություն արել, հիմա ուշադրություն չեմ դարձնում նրան, որ թիմերի են բաժանվել, բայց ինչպես ասել եմ` բոլորն էլ իմն են, քանի որ համարում եմ` հայերն իրար հետ պետք է սիրով լինեն անկախ ընտրություններից: Կուսակցությունը, որը հաղթել է` արժանի է, որ հաղթել է: Կարծում եմ՝ նախագահին պետք է հարգել, որովհետև նա երկար ճանապարհ է անցել, և իզուր չէ, որ նախագահի ղեկավարած կուսակցությունն էլ հաղթեց: Կարծում եմ՝ երաժշտության մեջ էլ հաղթում է այն մարդը, ով արժանի է:

 – Հայկո, այս անգամ ՀԱԿ-ը, Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ կուսակցությունները նույնպես հնարավորություն ստացան խորհրդարան մտնելու: Ի՞նչ եք կարծում, խորհրդարանը նախկինից դեմքերի, տեսակների առումով գոնե կտարբերվի՞: Եվ ինչպե՞ս եք վերաբերվում դրսի ընդդիմության՝ ՀԱԿ-ի խորհրդարանում մասնակցությանը:

 – Ինքս քաղաքական գործիչ չեմ և շատ անգամ ինձ իրավունք չեմ վերապահում պատասխանել հարցերին, որոնց չեմ տիրապետում: Բայց ամբողջ աշխարհում, եթե կա ընդդիմություն, ուրեմն կա նաև առողջ պետություն: Եվ  ընդդիմության՝ Ազգային ժողով մուտքը շատ լավ է, և իրենք իրենց խոսքը կասեն ոչ թե փողոցից, այլ Ազգային ժողովից:

 – Ընտրությունների նկատմամբ վստահություն կար, դրա համա՞ր էին մասնակցում ընտրություններին, թե՞ ընտրակաշառք էին վերցրել, դրա համար էլ ապահովում էին մասնակցություն:

 – Ես` որպես ՀՀ քաղաքացի և ՀՀ արտիստ, մարդ, որը որպես քաղաքացի հետևել է ընտրություններին, կարծում եմ՝ բոլորս պետք է «բռավո» ասենք նախագահին, քանի որ նա իր բոլոր խոստումները կատարեց` այն առումով, որ այս անգամ ընտրություններն այնպես անցան, որ երբեք մեզ մոտ չի անցել այսպես, քանի որ մեզ մոտ միշտ լարված է անցել, հանրահավաքներ և այլն: Ինչքան տեսա, անգամ այն մարդիկ, որոնք նախորդ տարիներին ընտրությունների ժամանակ շատ վատ էին իրենց պահում` այս անգամ իրենց պարկեշտ, նորմալ և քաղաքակիրթ դրսևորեցին: Իզուր չէր նաև, որ կային շատ-շատ դիտորդներ տարբեր երկրներից, որոնք հետևում էին ընտրությունների ընթացքին:

 – Ուզում եք ասել, որ մոտենում ենք ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրությունների մակարդակի՞ն, արդար և թափանցիկ ընտրությունների տեսլականը չմշուշվե՞ց:

 – Ես այն կարծիքին եմ, որ եթե մեր հեռուստատեսությունը, մամուլը ներշնչեն ազգի մեջ սեր և հարգանք միմյանց նկատմամբ, ինձ թվում է՝ մեր ընտրություններն էլ ժամանակի ընթացքում շատ ավելի քաղաքակիրթ կլինեն և իրոք կլինեն ձեր ասածի պես, պարզապես մեր ազգի մեջ սերը մի քիչ պակասում է, մեր ազգի մեջ շատ մարդիկ կան, որոնց թվում է՝ սերը թշնամական պատերազմ է, որ եթե ինչ-որ մարդ մյուս թիմից է, ինքը ուրեմն թշնամի է, բայց դա այդպես չէ: Ընտրությունն ուղղակի մարդկանց խոսքն է, գնում են ընտրությունների և իրենց խոսքն արտահայտում գրչի միջոցով:

 – Հայկո, նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն, այդ ժամանակ կմասնակցե՞ք քարոզարշավին:

 – Ճիշտն ասած` նախագահական ընտրություններին սիրով կուզենամ մասնակցել և իմ խոսքով իմ երկրպագուներին օգնեմ, որ նրանք ճիշտ ընտրություն կատարեն: Սիրով կմասնակցեմ, որովհետև իմ երկրի նախագահն է ընտրվելու, և կուզենամ՝ ճիշտ որոշում կայացվի:

 – Ձեր խոսքերից զգում եմ, որ Ձեր նախապատվությունը դարձյալ Սերժ Սարգսյանին է լինելու:

 – Զերծ կմնամ պատասխանից, բայց թիմ, որի հետ արդեն քսան տարի է՝ ապրում ենք, ընկերություն անում, տիկին Ռիտայի հետ բավականին շատ արվեստին վերաբերող պրոյեկտներ ենք արել, և կրկնում եմ` նրանք ինձ հարազատ մարդիկ են դարձել, և բնականաբար ինչով կարող եմ, օգտակար կլինեմ:

 – Բայց եթե չեմ սխալվում, Ձեր համակրանքը երկրորդ նախագահի հանդեպ էր առավել, որը վերջերս հարցազրույց տվեց և չնշեց, թե երբ ուղղակիորեն կվերադառնա քաղաքականություն, սակայն քննադատեց իշխանությանը:

 – Երկրորդ նախագահին շատ-շատ եմ հարգում, նա ինձ շնորհել էր վաստակավոր արտիստի կոչումը, որի հետ բավականին շատ բաներ կա կապված՝ իմ համերգների հետ: Ես զերծ եմ մնում այս պատասխանից, բայց ով էլ լինի մեր երկրի նախագահը, ես նրան կհարգեմ, ես այդպիսի մոտեցում ունեմ:

 – Իսկ եթե հանկարծ մյուս ընտրություններին էլ Դուք մտածեք գնալ Ազգային ժողով, ինչպես գնաց Շուշան Պետրոսյանը: Մտածե՞լ եք այս ուղղությամբ:

 – Ճիշտն ասած` իմ ընկերները ինձ միշտ տեսել են այդ դերում, որ պետք է պաշտոն ունենամ, ընտրվեմ պատգամավոր, բայց ես  ինձ այս անգամ հետ պահեցի, բայց մյուս անգամ, եթե իմ կարիքը լինի, և ես համարեմ, որ իմ ժամանակն է եկել Ազգային ժողովից իմ խոսքն ասելու, միգուցե ես կդնեմ իմ թեկնածությունը, բայց  հիմա ես շատ ուրախ եմ իմ ընկերոջ՝ Շուշանի համար, ես գիտեմ նրա խառնվածքը, գիտեմ՝ որքան հայրենասեր և ինչքան լավ մարդ է: Կարծում եմ` Շուշանի նման ինտելիգենտ, կրթված մարդիկ որքան շատ լինեն Ազգային ժողովում, այնքան ժողովուրդը հաստատ կշահի:

 – Երազ իմ երկիր Հայաստան, հոգսերդ շատ… սա Ձեր և Շուշան Պետրոսյանի կատարմամբ լավագույն երգերից է, իսկ արդյոք Ձեր երազա՞ծ Հայաստանն է սա:

 – Հոգսերը շատ-շատ են: Ինչպես նախորդ հարցազրույցում նշեցի, ես շատ եմ սիրում շրջել մեր քաղաքներով, մարզերով և շատ կուզենայի, որ պատգամավորները, նախարարները շատ մեծ ուշադրություն դարձնեին մարզերին, որովհետև մարզերի վիճակը  իրոք շատ ծանր է, և իրոք նրանք մեր կարիքն ունեն: Մենք՝ որպես երաժիշտ, փորձում ենք գնալ համերգներ տալ այնտեղ, բայց նախարարները պետք է հաստատ գնան: Այնտեղ ժողովրդի վիճակը շատ ծանր է: Խնդիրները սպասում են լուծման: Չպետք է միայն Երևանի վրա կենտրոնանանք և վերջ, մենք ունենք քաղաքներ, որոնք որքան զարգանան, որքան արտագաղթը քչանա, այնքան լավ կլինի:

 – Արտագաղթի խնդիրը մարզերում անչափ լուրջ է: Եվ այս ընտրություններն էլ կմեծացնեն արտագաղթի ալիքը: Ֆեյսբուքյան շատ երիտասարդների գրառումներ հենց դրա մասին են վկայում:

 – Ես այն տպավորությունն ունեմ, որ դա միշտ է եղել, նույն 99-ին, երբ Միացյալ Նահանգներում էի, հիշում եմ, ովքեր իջնում էին Լոս Անջելեսի օդանավակայանում, փաթաթվում էին բարեկամներին և ասում՝ դու փրկվեցիր: Ես սրան շատ դեմ եմ, որովհետև համարում եմ, որ պետք է ապրենք մեր հայրենիքում, աշխատենք այստեղ, և բոլոր այն բաները, որ տեսնում ենք արտասահմանում, այստեղ անենք և մեր ժողովրդի համար անենք:

Ես մի քիչ թուլություն եմ համարում երկիրը լքելը, սա մեր երկիրն է, լավ է, վատ է, մերն է, ինչպես ծնողը ընտրովի չէ, այնպես էլ երկիրը: Ինչքան էլ ինձ այստեղ ինչ-որ բաներ խանգարում են, ես դեմ եմ շատ բաների, բայց ես սիրում եմ իմ հայրենիքը և ուզում եմ ամեն ինչ անել, որ այստեղ լավ լինի: Ես շատ պլաններ և պրոյեկտներ ունեմ, որոնք պետք է իրականացնեմ: Շուշանի հետ երկար խոսել ենք այդ թեմայով, որ մենք` որպես երաժիշտներ, մասնակցենք այդ պրոյեկտներին, մաքրենք հայ երաժշտությունը, հայ մշակույթին ավելի ուշադրություն դարձվի, որովհետև նախագահը արվեստագետների հետ ժողովի ժամանակ նշել էր, որ շատ մեծ գումարներ են տրամադրվում արվեստը, մշակույթը բարձրացնելու համար, պարզապես բոլորս պետք է օգնենք իրար, որպեսզի այդ բոլոր պրոյեկտները կյանքի կոչենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում