Մոսկվայում ոստիկանը հետապնդելիս սպանել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորին, որը իր մեքենայով բախվել է մի քանի այլ մեքենաների:
«Կարգը խախտողը հրաժարվել է ենթարկվել ոստիկանի պահանջներին և մեքենայով փորձել է փախչել, որի արդյունքում էլ նրան մեքենայով հետևող ոստիկանը ստիպված է եղել զենք կիրառել»,- հայտարարել է Մոսկվայի պետավտոտեսչության ղեկավար Վիկտոր Բյուրկովը:
Վարորդը տեղում մահացել է:
Ոստիկանի պահվածքի իրավաչափության հետ կապված քննություն է տարվում: Նախնական տվյալներով, սպանված վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:







































