Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը մայիսի 20-21-ը Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովում մասնակցելու է երեք հանդիպման: Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը.
«Վրաստանի նախագահն անձամբ մասնակցելու է ISAF-ի և այն 13 գործընկերների հանդիպմանը, որոնք մեծ ներդրում ունեն Աֆղանստանում տարվող օպերացիաներում: Վրաստանն այդպիսի երկրներից մեկն է, ինչի համար էլ մենք նրան հրավիրել ենք այդ հանդիպմանը: Բացի այդ, Վրաստանի արտգործնախարարն իր երկիրը ներկայացնելու է ասպիրանտ-երկրների հանդիպման ժամանակ»: