Thursday, 28 03 2024
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի

Կոնգրեսը վերցրեց ձեռնոցը

Փետրվարի 18-ին հանրահավաք ծրագրելով` Հայ ազգային կոնգրեսը փաստացի ցույց է տալիս, որ ընդունում է Տիգրան Կարապետյանի նետած ձեռնոցը:

Ուղղակի իմաստով, իհարկե, այդպիսի բան չկա` ո՛չ նետված ձեռնոցի մասին հայտարարություն, ո՛չ էլ այն ընդունելու պատրաստակամություն: Բայց նաև ակնհայտ է, որ այդ ձեռնոցը նետված էր այն բազմամարդ հանրահավաքների տեսքով, որ հունվարի սկզբից Երևանում և մարզերում իրականացրեց Տիգրան Կարապետյանը: Այլ խնդիր է իհարկե, թե ով էր նրան օգնում նետել այդ ձեռնոցը. ընդհանրապես օգնո՞ւմ էին, թե՞ Կարապետյանին իսկապես հաջողվեց անել անսպասելին ու հավաքել այդքան մարդ:

Այդ ամենի մասին շատ է գրվել և դեռ էլի կգրվի: Տվյալ պարագայում հարցն այն է, թե ինչպե՞ս էր այդ իրավիճակին արձագանքելու Հայ ազգային կոնգրեսը: Փետրվարի 18-ին հանրահավաք անցկացնելու որոշումով Կոնգրեսը դրսևորում է ինքնավստահություն: Բանն այն է, որ եթե Կոնգրեսը գնում է հանրահավաքի, ուրեմն կա վստահություն, որ իր բազմամարդության առումով այն չի զիջելու Կարապետիչի բավական անակնկալ հանրահավաքներին: Ավելին, նկատի ունենալով, որ տասը օր անց էլ հանրահավաք է նշանակել Կարապետյանը, Կոնգրեսը, փաստորեն, վստահ է, որ տասը օր անց նրան չի հաջողվի գերազանցել 18-ի հանրահավաքի էֆեկտը: Իսկ դա նշանակում է, որ Կարապետյանը կհայտնվի բավական բարդ իրավիճակում, և նրա անկումը նույնքան անսպասելի և արագ կարող է լինել, որքան արագ ու անսպասելի էր վերելքը:

Մյուս կողմից` չի բացառվում, որ Կոնգրեսն այդպիսով փորձում է պարզապես օգտագործելով Կարապետյանի ակտիվությունը` իր կողմից աջակցություն ցուցաբերել նրան և ստեղծել համընդհանուր հանրային ակտիվության բավական ազդեցիկ ֆոն: Այլ կերպ ասած` Կոնգրեսը կարծես թե ընդդիմության միասնական գործողությունների տրամաբանության շրջանակում իր լուման, իր հասանելիքն է կատարում փետրվարի 18-ի հանրահավաքով:

Այստեղ արդեն էական է դառնում, թե դրան ի՞նչ պատասխան կտա Կարապետյանը փետրվարի 28-ին. կփորձի տեղավորվե՞լ այդ միասնական ֆոնի տրամաբանության մեջ, թե՞ կդրսևորի կամ իր անհամարժեքությունը Հայաստանի ներկայիս իրավիճակի և ընդդիմություն երևույթի առաջ կանգնած խնդիրների հանդեպ, կամ էլ պարզապես իր ենթակայությունը բոլորովին այլ տեղում մշակված որևէ տրամաբանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում