Australian Open-ի երկրորդ կիսաեզրափակիչում այսօր բրիտանացի Էնդի Մարեյը 4 սեթում (4:6, 7:6, 6:1: 7:6) դժվար հաղթանակ տարավ իսպանացի Դավիդ Ֆերերի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ, որում նրա մրցակիցը կլինի սերբ Նովակ Ջոկովիչը: Հիշեցնենք, որ երեկ Ջոկովիչը պարտության էր մատնել մրցաշարի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերին: Այսպիսով, Australian Open-ի եզրափակիչում կհանդիպեն աշխարհի երրորդ և չորրորդ ռակետները: